Առանց մտահոգվելու գրանցեք Ձեր երեխային Առցանց մանկական համալսարանում: Մեր համալսարանը երկլեզու է. դասախոսությունները ռուսերեն են:
Մանկական համալսարանը օտար լեզվի դպրոց չէ: Համալսարանի գլխավոր նպատակը երեխաներին գիտությունների աշխարհի հետ մոտիկից ծանոթացնելն է: Այդուհանդերձ, գերմաներեն որոշ բառերի ու հասկացությունների հետ ծանոթանալը կլինի հաճելի բոնուս:
Դա կարող եք ինքներդ որոշել: Երբ երեխան սկսի որևէ առաջադրանք կատարել, նա հնարավոր է դրանով տարվի և չուզենա ընդհատել: Սակայն հատկապես ուսուցման առաջին տարիներին է կարևոր, որ ծնողները վերահսկեն ուսուցման գործընթացը: Մանկական համալսարանում ուսանելը առավել արդյունավետ է, երբ երեխան առաջադրանքներին տրամադրում է շաբաթական 2-ից 3 ժամ, սակայն օրական 30 րոպեից ոչ ավել, որպեսզի երեխայի տեսողությունը չվտանգվի:
Տեսանյութերի մեծ մասը մենք վերցրել ենք Գերմանիայում շատ հայտնի և գերմանացիների մի քանի սերունդների կողմից սիրված «Sendung mit der Maus» (Հաղորդում մկնիկի հետ) մանկական հեռուստահաղորդումից: Դիդակտիկ նյութերն ու փորձերը մշակվել են դիդակտիկայի մեր փորձագետների կողմից: Նախագծի առցանց իրագործման վրա աշխատում է գերմանական մի գործակալություն, որը մասնագիտացած է «Kids Interactive» մանկական միջավայրում: