Տեխնիկական պահանջներ և հաճախ տրվող հարցեր
Այս բաժնում Դուք կգտնեք տեղեկություններ տեխնիկական այն պահանջների մասին, որոնք անհրաժեշտ են մեր կրթական հարթակից օգտվելու համար, ինչպես նաև հաճախ տրվող հարցերի պատասխանները:
Եթե այստեղ չգտնեք Ձեր հարցի պատասխանը, ուղարկեք Ձեր հարցը հետևյալ էլեկտրոնային հասցեին: kinderuni@goethe.de: Ուրախ կլինենք Ձեզ օգնել:
Որպեսզի դասախոսությունները Ձեզ հասանելի լինեն, նախ անհրաժեշտ է մեր կրթական հարթակում հաշիվ ստեղծել: Ընդամենը անցեք այս հղումով և լրացրեք ձևը:
Որոշ օգտատերեր անտեսում են անվտանգության միջոցառումները և իրենց համար չափազանց պարզ գաղտնաբառեր են ընտրում: Համոզեք, որ Ձեր գաղտնաբառը բաղկացած է առնվազն 8 նիշից, ընդ որում այն պետք է պարունակի առնվազն 1 թիվ, 1փոքրատառ, 1 մեծատառ և 1 հատուկ նշան (օր.՝ * կամ #):
Դուք Ձեր ուսումը կարող եք սկսել երեք ֆակուլտետներից որևէ մեկի ցանկացած դասախոսությամբ, այնուհետև դիտել մնացած դասախոսությունները ցանկացած հերթականությամբ:
Առաջադրանքը համարվում է կատարված, եթե պատասխանների 2/3-ը ճիշտ է:
Որպեսզի առաջադրանքները հասանելի դառնան, Դուք նախ պետք է «որսաք» բառերը, որոնք դասախոսության ընթացքում ցուցադրվում են էկրանին: Ուղղակի մկնիկի ձախ կոճակով սեղմեք այդ բառերի վրա:
Հավանաբար Ձեր դիտարկիչի կարգավորումներում քուքիների թույլտվություններն անջատված են: Մեր կայքում մենք օգտագործում ենք երկու տիպի քուքիներ
1-ին տիպը՝ «MoodleSession», պարտադիր է: Դուք պարտադիր պետք է թույլատրեք այս տիպը, որպեսզի առանց ընդհատումների կարողանաք մի էջից մյուսին անցնել, և ամեն անգամ չպահանջվի մուտքագրել մուտքանունն ու գաղտնաբառը: Երբ դուրս գաք համակարգից կամ փակեք դիտարկիչը, այդ քուքիները ինչպես դիտարկիչում, այնպես էլ սերվերում կջնջվեն:
2-րդ տիպը՝ «MoodleID», անհրաժեշտ է հարմարավետության համար: Այս քուքիների շնորհիվ դիտարկիչում կպահվեն մուտքի մասին տվյալները: Դա նշանակում է, որ երբ նորից բացեք այս կայքը, «Մուտքանուն» դաշտն արդեն լրացված կլինի: Այս տիպի քուքիները կարող եք արգելափակել, այդ դեպքում ամեն անգամ համակարգ մտնելիս Դուք ստիպված կլինեք նորից մուտքագրել ոչ միայն գաղնաբառը, այլ նաև մուտքանունը:
Խնդրում ենք Ձեր դիտարկիչում կարգավորել քուքիների թույլտվությունները: Կարգավորման հետ կապված հարցերի դեպքում կարող եք անմիջապես այցելել Internet Explorer, Mozilla Firefox, Google Chrome և Apple Safari դիտարկիչների տեխնիկական աջակցության կայքեր:

Յուրաքանչյուր դասախոսության առաջադրանքները կատարելու դիմաց կարող եք վաստակել մինչև չորս նշանակ: Առաջին երեք առաջադրանքների կատարելու համար տրվում է մեկ նշանակ: Երկրորդ նշանակը շնորհվում է բոնուսային առաջադրանքը կատարելու համար: Եթե առաջադրանքները կատարվում են գերմաներեն լեզվով, ապա հնարավոր է վաստակել լրացուցիչ երկու նշանակ: Այդուհանդերձ կարիերայի աստիճաններով վեր բարձրանալու համար ամենևին էլ պարտադիր չէ առաջադրանքները գերմաներեն լեզվով կատարել: Դա ընդամենը փոքրիկ բոնուս է նրանց համար, ովքեր արդեն գերմաներեն են սովորում:
Այո, մեր դասախոսությունները հասանելի են պլանշետում և շարժական սարքերում դիտման համար:
Մեր կրթական հարթակից օգտվելու համար ցանկալի է ապահովել հետևյալ տեխնիկական բնութագրերը
Համակարգիչ | IBM-PC կամ Apple MAC |
Պրոցեսոր | 700 ՄՀց և ավելի արագ |
Օպերատիվ հիշողություն | նվազագույնը 192 ՄԲ |
Օպերացիոն համակարգ | Microsoft Windows7 կամ ավելի նոր տարբերակ, Mac OSX 10.6 կամ ավելի նոր տարբերակ |
Ծրագրակազմ | Adobe Flash Player 11.2 կամ ավելի նոր տարբերակ |
Գրաֆիկական քարտ | 1024 x 768 պիքսել լուծաչափով և 16 մլն գույներով գրաֆիկական քարտ |
Դիտարկիչ | Internet Explorer ® (32 բիթանոց տարբերակ) Firefox ® Chrome Apple Safari դիտարկիչների ընթացիկ տարբերակները |
Համացանց | կապակցման նվազագույն արագությունը՝ 400 կբիթ/վ |
Ուսուցչի հաշվով Դուք կարող եք PDF ձևաչափով անվճար դիդակտիկ նյութեր ներբեռնել:
Ծնողի հաշվով Դուք կարող եք հետևել Ձեր երեխայի առաջընթացին և տեսնել, թե ինչ փուլեր է նա արդեն հաղթահարել:
Ծնողի հաշվով Դուք կարող եք հետևել Ձեր երեխայի առաջընթացին և տեսնել, թե ինչ փուլեր է նա արդեն հաղթահարել:
Երբ գաղտնաբառը վերականգնելու հարցում եք կատարել և ադմինիստրատորից նամակ չեք ստացել, հավանաբար դեռև հաշիվ չունեք մեր կրթական հարթակում, քանի որ Դուք գրանցվել եք միայն Գյոթեի անվան ինստիտուտի կայքում: Մեր կրթական հարթակում հաշիվ ստեղծելու համար լրացրեք այս ձևը:
Եթե կրթական հարթակում արդեն հաշիվ ունեք, բայց միևնույն է գաղտաբառի վերականգնման վերաբերյալ նամակ չեք ստացել, ապա դիմեք կայքի ադմինիտրատորին kinderuni@goethe.de
Եթե կրթական հարթակում արդեն հաշիվ ունեք, բայց միևնույն է գաղտաբառի վերականգնման վերաբերյալ նամակ չեք ստացել, ապա դիմեք կայքի ադմինիտրատորին kinderuni@goethe.de