Մանկական համալսարանի ձևաչափը Գերմանիայում բավականին տարածված է: Գրեթե բոլոր գերմանական համալսարաններում հատկացվում են դասաժամեր
8-ից 12 տարեկան երեխաների համար: Եվ այդ դասաժամերը վարում են հայտնի պրոֆեսորներ:
Սակայն անհանգստանալու կարիք չկա: Մենք Ձեր երեխային չենք ստիպի բանաձևեր անգիր անել և քննություններ հանձնել: Ընդհակառակը, մեր ինքնատիպ պրոֆեսոր Այնշտայնը, նրա բանիմաց օգնական Սոֆի Շլաուն և սիրալիր ռոբոտ ՅՈՎՈ-ն երեխաներին հասկանալի եղանակով և խաղերի միջոցով կբացատրեն բարդ բնագիտական երևույթները:
Մեր մանկական համալսարանն իր ձևով շատ նման է սովորական համալսարանի: Երեխաները կսովորեն
երեք ֆակուլտետում, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է 15 դասախոսություն:
© Goethe-Institut Moskau / Kids Interactive
Այս ոչ սովորական և դպրոցական ծրագրից բավականին շեղվող առաջադրանքները լուծելով՝ պատանի «ուսանողը» նշանակներ է հավաքում, որոնք նրան կօգնեն առաջ շարժվել համալսարանական կարիերայի աստիճաններով: Երեխան համալսարանն ավարտելիս կստանա պրոֆեսորի աստիճան՝ մինչ այդ հաղթահարելով բակալավրի, մագիստրոսի, գիտությունների դոկտորի «արգելքները»:
Այս հատուկ մշակված համակարգը հիմնված է ժամանակակից դիդակտիկայի ամենահաջողված մեթոդներից մեկի` այսպես կոչված
«խաղաֆիկացիայի» վրա: