Գյոթե ինստիտուտի ծանուցման համակարգ

Յուրաքանչյուր խախտում գործող օրենքների նկատմամբ կարող է վնաս պատճառել՝ լինի դա այլ անձանց, Գյոթե ինստիտուտի աշխատակիցների կամ ինստիտուտի՝ որպես կազմակերպության համար։ Գյոթե ինստիտուտի ծանուցման համակարգը ծառայում է որպես կարևոր նախազգուշացման համակարգ՝ հնարավոր իրավական և կանոնակարգային խախտումները ժամանակին հայտնաբերելու և համապատասխան հակամիջոցներ ձեռնարկելու համար։

Ծանուցում հաղորդել 

Ուզում ենք խրախուսել Գյոթե ինստիտուտի աշխատանքի հետ կապված իրավական և կանոնակարգային խախտումների վերաբերյալ ծանուցումների հաղորդումը։ Դրա համար հասանելի է ծավալուն ծանուցման համակարգ։ Այս համակարգի միջոցով հատկապես կարելի է հաղորդել հետևյալ խախտումների մասին՝
  • Կոռուպցիա և փողերի լվացում
  • Գողություն 
  • Շահերի բախում
  • Ոտնձգություն/Խտրականություն
  • Մարդու իրավունքների խախտումներ
Յուրաքանչյուր ծանուցում հնարավոր անօրինական վարքագծի մասին ընդունվում է լրջորեն և ուսումնասիրվում է օբյեկտիվ, թափանցիկ և անաչառ ընթացակարգով։ Դրա համար մշակվել է ստանդարտացված մշակման գործընթաց։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ „Rules of Procedure for the Whistleblowing System“ (Ծանուցման համակարգի ընթացակարգին).  
Գյոթե ինստիտուտը, իր հնարավորությունների սահմաններում, ապահովում է, որ տեղեկություն հաղորդող անձը չկրի որևէ վնաս, եթե հաղորդումը հիմնավորված է։

Ծանուցման եղանակներ 

Գյոթե ինստիտուտի ծանուցման համակարգը հաղորդման հետևյալ եղանակներ է առաջարկում՝
  • Հաղորդման առցանց պորտալը հասանելի է ցանկացած ժամի ամբողջ աշխարհով մեկ անգլերեն և գերմաներեն լեզուներով։ Այն հնարավորություն է տալիս անանուն հաղորդումներ ծանուցել։
    Մուտք դեպի հաղորդման առցանց պորտալ՝ Goethe Institut e.V. | Startseite (integrityline.app) 
  • Խախտումների վերաբերյալ հաղորդում կարելի է իրականացնել էլ․ նամակ գրելով հետևյալ էլ․ փոստին՝  hinweisgeber@goethe.de  կամ 
  • Նամակ գրել հետևյալ հասցեով՝
Goethe-Institut e.V.
Department 70/Risk and Integrity Management
Oskar-von-Miller-Ring 18
80333 Munich

Խնդրում ենք նկատի ունենալ, որ մեր դասընթացների և քննությունների որակի վերաբերյալ բողոքները չեն մշակվում Գյոթե ինստիտուտի ծանուցման համակարգի միջոցով։ Եթե ունեք բողոքներ քննությունների կամ դասընթացների վերաբերյալ, խնդրում ենք դիմել այն ինստիտուտի «Դասընթացներ և քննություններ» բաժնի պատասխանատու ղեկավարությանը, որն իրականացնում է Ձեր դասընթացը կամ քննությունը։

Ծանուցման ընթացակարգում տվյալների պաշտպանության վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող եք գտնել այստեղ։.