Flora incognita-ի պաստառ © Բենեդիկտ Ստրեյք, Մյունխեն

Flora Incognita

Քայլեք, իմացեք նոր ինֆորմացիա ծաղիկների, խոտաբույսերի և ծառերի մասին, և միևնույն ժամանակ դարձեք գիտական նախագծի մի մաս: Flora Incognita անվճար հավելվածը արագ և հեշտությամբ ճանաչում է հազարավոր բույսեր:

Սա Յենայի Մաքս Պլանկի անվ․ միության կենսաերկրաքիմիայի ինստիտուտի և Իլմենաուի տեխնիկական համալսարանի գիտնականների համատեղ նախագիծ է: Սկզբում ալգորիթմը վարժեցվում է մի քանի միլիոն բույսերի պատկերների վրա: Հավելվածը հասանելի է առցանց 2018 թվականից և սովորում է յուրաքանչյուր օգտագործման ընթացքում:

Արդյո՞ք այս բույսը թունավոր է: Այն տարածվա՞ծ է, թե՞ հազվադեպ է հանդիպում: Արդյո՞ք պահպանվող տեսակ է: Հավելվածը օգտատերերին անմիջապես տալիս է բազմազան նոր գիտելիքներ բույսերի մասին: Միևնույն ժամանակ, հետազոտողները ստանում են նոր տվյալներ և փաստեր բույսերի բազմազանության մասին՝ ե՞րբ և որտե՞ղ են ծաղկում որոշ տեսակներ: Որքա՞ն են տարբերվում նույն տեսակի բույսերը միմյանցից: Ինչպե՞ս է փոխվում բույսերի տեսակների կազմը որոշ վայրում: Քաղաքացիական գիտության այս նախագծում յուրաքանչյուրը կարող է օգնել կենսաբազմազանության և դրա փոփոխություններին հետազոտելու գործում, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետ կապված փոփոխությունները:

Համագործակցության գործընկեր

GI-Logo MPG Logo