Logo Goethe-Institut

Հայաստան

Alles Liebe / Սերն ամենուրեք
Ֆիլմաշար

Անկախ նրանից՝ դա ընկերություն է, պատասխանատվություն, թե հավատարմություն՝ սերը շատ ավելին է, քան պարզապես ռոմանտիկ զգացմունք։ Տասներկու ամիսների ընթացքում ֆիլմաշարը ներկայացնում է մարդկանց, որոնք գտնում  և աջակցում են միմյանց։

Goethe on Demand: Ֆիլմաշար “Ամենայն բարիք” (Հիմնական նկար) – Պատկերում ներկայացված են չորս դրվագ ֆիլմերից՝ 1. Երեք մարդ գրկախառնվում են։ 2. Մի տղա նստած է միայնակ՝ շրջված բազմոցի վրա։ 3․ Տղամարդը և կինը համբուրվում են։ 4․ Տղամարդը և կինը նայում են միմյանց. նրանց մազերում դեղին ծաղիկներ են։ © Salzgeber / Sehr Gute Filme / SiMa Film / DEFA-Stiftung, Herbert Kroiss, Manfred Damm

Սիրո մեծ դրսևորումներից մինչև փոքր պահեր՝ գրեթե ոչ մի ֆիլմ չի շրջանցում սիրո թեման։ Սակայն սերը շատ ավելին է, քան պարզապես ռոմանտիկ զգացմունք։ Սերը նվիրվածություն է, վստահություն և պատասխանատվություն։

Պատերազմները, ճգնաժամերը և քաղաքական դիմադրությունները ներկայումս գերակշռում են ինչպես իրականության մեջ, այնպես էլ ԶԼՄ-ում։ Հասարակությունը երբեք այսքան բևեռացված չի եղել, ատելությունն ու սադրանքները դարձել են ԶԼՄ-ի առօրյայի մի մաս։ «Սերն ամենուրեք»  ֆիլմաշարը ցանկանում է գոնե այս ճանապարհով հակազդել  բացասական լուրերին՝ ցուցադրելով աշխարհի ամենագեղեցիկ զգացմունքն իր բազմազան դրսևորումներով՝ ռոմանտիկ սիրային պատմություններ, անսովոր հարաբերություններ, հոգատարության, ընկերության և հավատարմության պատմություններ։

Տասներկու ամսվա ընթացքում «Սերն ամենուրեք» ֆիլմաշարը հնարավորություն է տալիս բոլորին մասնակից դառնալու սիրային պատմություններին և ցույց է տալիս, թե ինչպես են մարդիկ,  հաղթահարելով բաժանումը, գտնում  և աջակցում միմյանց։ Յուրաքանչյուր ֆիլմ հասանելի է մեկ ամիս՝ 12 ամիս – 12 ֆիլմ։

Հոկտեմբեր

Կապույտ սահմանից անդին

Ռեժիսոր՝ Սառա Նոյման
Տարի՝ 2024
Ժանր՝ Դրամա
Տևողություն՝ 105 րոպե

50 կիլոմետր լողալով Բալթիկ ծովով՝ Հաննան համաձայնվում է այս վտանգավոր սահմանահատմանը ԳԴՀ-ի և ԳՖՀ-ի միջև՝ հանուն իր լավագույն ընկեր Անդրեասի։ Այս արկածային դրաման պատմում է   ընկերության մասին՝ ԳԴՀ-ի խիստ բռնաճնշումների ներքո։

Տեսարան «Կապույտ սահմանից անդին» ֆիլմից Լուսանկար (հատված)՝ © Յակոբ Ֆլիդներ Լուսանկար (հատված)՝ © Յակոբ Ֆլիդներ

  • Նոյեմբեր

    Պաուլի և Պաուլայի լեգենդը

    Ռեժիսոր՝ Հայներ Կարով
    Տարի՝ 1973
    Ժանր՝ Դրամա
    Տևողություն՝ 105 րոպե

    Պաուլան միայնակ մայր է և սիրահարվում է կյանքից դժգոհ քաղաքական գործիչ Պաուլին։ Նա վճռականորեն տրամադրված է գտնել իր երջանկությունը, մինչդեռ Պաուլը տատանվում է։

    ԳԴՀ-ի ազգային կինոընկերության այս դասական ֆիլմը հուզիչ կոչ է՝ պաշտպանելու անհատի երջանկության իրավունքը սոցիալիստական հասարակարգում:

    Տեսարան «Պաուլի և Պաուլայի լեգենդը» ֆիլմից Լուսանկար (հատված)՝ © DEFA հիմնադրամ / Հերբերտ Կրոյս, Մանֆրեդ Դամմ Լուսանկար (հատված)՝ © DEFA հիմնադրամ / Հերբերտ Կրոյս, Մանֆրեդ Դամմ

  • Դեկտեմբեր

    Happy / Երջանիկ

    Ռեժիսոր՝ Կարոլին Գենրեյթ
    Տարի՝ 2016
    Ժանր՝ Վավերագրական ֆիլմ
    Տևողություն՝ 89 րոպե

    Իր մենությունից փախչելու համար Դիտեր Գենրեյթը ամեն տարի մեկնում է Թաիլանդ։ Այնտեղ նա ծանոթանում է Տուկտային, որը մոտավորապես նույն տարիքի է, ինչ Կարոլինը՝ Դիտերի դուստրը։ Իր շատ անձնական վավերագրական ֆիլմում ռեժիսորը փորձում է հասկանալ իր հոր նոր կյանքը։

    Տեսարան «Happy / Երջանիկ» ֆիլմից Լուսանկար (հատված)՝ © CORSO կինո և հեռուստաարտադրություն Լուսանկար (հատված)՝ © CORSO կինո և հեռուստաարտադրություն

Հետևե՛ք մեզ