Logo Goethe-Institut

Հայաստան

BiblioGreen – Կանաչ Գրադարան

Գրադարանը որպես փոխակերպման վայր․ 10 Գյոթե ինստիտուտներ հրավիրում են համատեղ մշակելու կայուն զարգացման տեսլականներ, կիսվելու գիտելիքներով և ձևավորելու գրադարանները՝ որպես էկոլոգիական պատասխանատվության և հասարակության ապագայի կենդանի տարածքներ։

Մուգ կանաչ ֆոնին երևում է լոգոն, ներքևում էլ գրքի վիզուալ է պատկերված © Գյոթե ինստիտուտ

Ռեզիդենտություն

Հայաստանում, Բոսնիա և Հերցեգովինայում, Վրաստանում, Հունաստանում, Լեհաստանում, Ռումինիայում, Սերբիայում, Սլովակիայում, Թուրքիայում, Ուկրաինայում գտնվող 10 Գյոթե ինստիտուտները հրավիրում են փորձագետներին և գրադարաններին մասնակցելու նախագծին, որը նվիրված է կայուն զարգացմանը և «կանաչ գրադարաններ» թեմային։ 

Ռեզիդենտության նպատակը՝ ինչի ենք ցանկանում միասին հասնել 

Գրադարանը ստեղծում է տարածք ստեղծագործական գաղափարների համար, խթանում է կայուն զարգացման գործողությունները և գրադարանները դարձնում փոփոխության  կենտրոններ։ Նպատակն է խթանել էկոլոգիական պատասխանատվությունը և գրադարանները վերածել կայուն զարգացման հմտությունների կենտրոնների։ 

Ապագան կերտելիս՝ գրադարանները որպես կայուն զարգացման գիտելիքի տարածքներ 

  • Ձևավորել գրադարանները որպես կայուն զարգացման հմտությունների կենտրոններ․ վերամշակման, բնապահպանական կրթության և տնտեսության թեմաներով կրթական ձևաչափերի մշակում և իրականացում։ 
  • Գրադարանները որպես ցանցային համագործակցության վայր․ գրադարանավարների, փորձագետների, լրագրողների և ակտիվիստների միջև փորձի փոխանակման խթանում։ 
  • Գրադարանները որպես հասարակական փոփոխության խթանողներ. կայուն զարգացումը դարձնել գրադարանային աշխատանքի անբաժանելի մաս։ 

Նախագծի ժամանակացույցն ու հիմնական կետերը

2025 թվականի աշնանը նախագիծը կմեկնարկի բացման առցանց միջոցառմամբ և առաջին ցանցային գործունեությամբ։ Բացի դրանից կկազմակերպվեն մի քանի առցանց միջոցառումներ մասնագիտական փորձի փոխանակման համար, ինչպես նաև կարճատև ռեզիդենտություն 10 գրադարաններում։ Նախագիծը կամփոփվի Վարշավայում՝ մասնակից բոլոր փորձագետների համատեղ հանդիպմամբ։

Ուղեցույց

Ուղեցույցը (անգլերեն լեզվով) ներկայացնում է գրադարանների համար կարևոր կայունության հիմնարար հասկացությունների հակիրճ ակնարկ, ցույց է տալիս դրանց գործնական կիրառման քայլերը, ներկայացնում է ընտրված լավագույն փորձի օրինակներ BiblioGreen տարածաշրջանային նախագծից և առաջարկում է լրացուցիչ նյութեր թեմայի խորացման համար։
 

Մասնակից գրադարաններ և նրանց Կանաչ նածագծերը

Մասնակից փորձագետներ

Հայաստանյան համատեքստ՝ կայուն զարգացումը գրադարաններում

Ռեզիդենտության շրջանակում Մարիամ Ալեքսանյանը և Օֆելիա Դալաքյանը կուսումնասիրեն թուղթը և դրա դերը կայուն զարգացման գրադարաններում։ Նրանց ուշադրության կենտրոնում է թղթի՝ որպես ռեսուրսի գիտակցված օգտագործումը՝ վերամշակումից և ստեղծագործ վերաօգտագործումից մինչև կրթական գործունեություն։ Գրադարանի ներքին բակը կծառայի որպես ոգեշնչման աղբյուր այն միջոցառումների համար, որոնք նպաստում են բնապահպանական գիտակցության ձևավորմանը և համայնքի ակտիվ ներգրավմանը։

«Գործարան» նախագծի հետ գործակցության շրջանակում գրադարանը կներկայացնի բազմաբովանդակ ծրագիր՝ նվիրված կայունությանը։ 

  • Գրադարանավարների համար նախատեսված գործնական աշխատարանը կլուսաբանի թղթի օգտագործման ազդեցությունը կլիմայի վրա և կառաջարկի դրա նվազեցման կոնկրետ ուղիներ, օրինակ՝ վերամշակված թղթի և ստեղծարար վերաօգտագործման միջոցով։
  • Միաժամանակ, մեծահասակ այցելուների համար կիրականացվի տեղեկատվական միջոցառումը՝ թղթի սպառման, կլիմայի փոփոխության և «կանաչ» գրադարանների դերի շուրջ՝ ուղեկցված սլայդ-շոուով, որը ներկայացնում է միջազգային լավագույն փորձառությունը։
  • Երեխաների համար նախատեսված են «կանաչ» պատմություններ և բույսերի հետ կապված միջոցառումներ․ ամեն դասարան ստանում է մեկական բույս՝ միասին խնամելու համար, իսկ նորաստեղծ սերմերի և բույսերի գրադարանի միջոցով ընթերցանությունը խաղային ձևով կապվում է բնապահպանության հետ։
Այսպիսով, գրադարանը դառնում է այնպիսի վայր, որտեղ էկոլոգիական պատասխանատվությունը, կրթությունը և համայնքային ներգրավվածությունը միահյուսվում են և ոգեշնչման նոր աղբյուր դառնում։

Կապ

Քրիստինե Գևորգյան, տեղեկատվություն և գրադարան

Kristine.Gevorgyan@goethe.de

Հետևե՛ք մեզ