Logo Goethe-Institut

Հայաստան

Գերմաներեն պարապել անվճար

Gruppe junger Menschen, die in die Kamera lächeln. © Goethe-Institut

Գյոթե ինստիտուտում գերմաներեն են սովորում փորձառու մասնագետների հետ: Մենք մշակել ենք գերմաներեն սովորելու բազմաթիվ անվճար տարբերակներ՝ սկսած ուսումնական նյութեր պարունակող հավելվածներից մինչև տեսանյութեր, փոդքասթներ, խաղեր ու սոցիալական ցանցեր և խմբեր: Կարևոր չէ՝ որքան լավ եք խոսում գերմաներեն և ինչու եք ցանկանում կատարելագործվել, կարևորն այն է, որ սկսեք և դա անեք հաճույքով:

Ձեր վարժություններն՝ըստ թեմաների

  • Երեխաներ և պատանիներ

    Ցանկանում ես TikTok-ում և Instagram-ում գերմաներենով մեկնաբանություննե՞ր կատարել։ Հետաքրքրվա՞ծ ես առցանց խաղերով
    կամ գերմաներեն ֆիլմերով։ Ուրեմն մտիր այստեղ։ Մենք մշակել ենք հավելվածներ ու խաղեր, նկարահանել տեսանյութեր և ընտրել ավելի քան 100 ֆիլմ։ 

    Zwei Kinder flüstern sich etwas zu und lachen. © Getty Images © Getty Images

  • Կյանք և առօրյա

    Ցանկանո՞ւմ ես ապրել և աշխատել Գերմանիայում։ Այստեղ կգտնես անվճար վարժություններ, հավելվածներ և ֆիլմեր գերմաներենը բարելավելու համար՝ A1-ից C2 մակարդակներում։ Վարժությունները կնախապատրաստեն Գերմանիայում առօրյա կյանքին, օրինակ, «Բնակություն» կամ «Գնումներ» թեմաներով։ Իսկ Գերմանիայում աշխատող մարդիկ կկիսվեն իրենց փորձով։

    Lächelnde Frau mit Kopfhörern © Getty Images © Getty Images

  • Աշխատանք և մասնագիտություն

    Ցանկանո՞ւմ ես ապրել և աշխատել Գերմանիայում։ Այստեղ կգտնես անվճար վարժություններ մասնագիտական գերմաներենը բարելավելու համար՝ A1-ից C2 մակարդակներում։ Վարժությունները կօգնեն ավելի լավ ծանոթանալ Գերմանիայի աշխատանքային առօրյային։ Ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել հարցազրույցի ժամանակ։ Շաբաթական քանի՞ ժամ են աշխատում միջինում։ Պատասխանները կգտնես նաև Գերմանիայում աշխատող մարդկանց մասին տեսանյութերում։

    Lächelnder Mann mit Aktentasche © Goethe-Institut, Sonja Tobias © Goethe-Institut, Sonja Tobias

  • Գիտելիք և կրթություն

    Ցանկանո՞ւմ ես անվճար գերմաներեն սովորել և միաժամանակ պատրաստվել հաջորդ վիկտորինային։ Ուրեմն մտիր այստեղ։ Մենք պատրաստել ենք պարզ և բարդ հարցեր աշխարհի և Գերմանիայի մասին։ Օրինակ՝ ո՞ր աշխարհամասում է ավելի շատ պինգվին ապրում։ Ի՞նչ աշխատանք էր կատարում արձակուրդի ժամանակ գերմանացի գյուտարար Կառլ Բենցը։ Ցո՛ւյց տուր կարողություններդ և ստուգի՛ր գիտելիքներդ։

    Lächelnde Frau bei der Forschung © Getty Images © Getty Images

Վարժություններ՝ ըստ մակարդակների

Գերմաներենի դասընթացներ և քննություններ Գյոթե ինստիտուտում

  • Գերմաներենի դասընթացներ տեղում և առցանց

    Մասնագետների մշակած դասընթացները՝ տեղում և առցանց, նախատեսված են յուրաքանչյուր լեզվամակարդակի և ուսման տեսակի համար՝ դպրոց, համալսարան, մասնագիտական կամ առօրյա կյանք։ Գտիր քեզ հարմար դասընթացը։

    Deutschkurse © Goethe-Institut, Sonja Tobias © Goethe-Institut, Sonja Tobias

  • Գերմաներենի քննություններ քեզ համար

    Յուրաքանչյուր մակարդակ կարող ես ավարտել քննությամբ։ Գյոթե ինստիտուտի քննությունները միջազգայնորեն ճանաչված են և մեծ կարևորություն ունեն ամբողջ աշխարհում։

    Deutschprüfungen © Goethe-Institut, Sonja Tobias © Goethe-Institut, Sonja Tobias

Հետևե՛ք մեզ