Հայաստանի Գյոթե ինստիտուտը հրավիրում է ՀԿ-ների, արվեստագետների խմբերի, անկախ նախաձեռնությունների և համայնքում գործող դերակատարների՝ դիմելու «Քաղաքային ուտոպիաներ» տարածաշրջանային նախագծին։
«Քաղաքային ուտոպիաներ» արվեստա-համայնքային նախաձեռնությունը փորձում է պատասխանել այն հարցին, թե ինչպես քաղաքները կարող են ձևավորել ավելի արդար, կայուն և ապրելու համար բարենպաստ պայմաններ՝ բնակիչների ակտիվ ներգրավվածությամբ։ Նախագիծը միավորում է սոցիալական, էկոլոգիական և արվեստային պրակտիկաները՝ ստեղծելով համագործակցության նոր հարթակ: Անկարայի, Բելգրադի և Սկոպյեի մեր գործընկերների հետ միասին նպատակ ունենք ստեղծել տարածաշրջանային ցանց, որը կմիավորի արվեստային, սոցիալական և էկոլոգիական մոտեցումները և կզարգացնի համագործակցությունը տեղական նախաձեռնությունների միջև։
Դիմելու վերջնաժամկետը՝ 15.02.2026 թ․