Logo Goethe-Institut

Հայաստան

Տեղահանված և վտանգի տակ գտնվող արվեստագետներին աջակցող կազմակերպություններ

Տեղահանված և վտանգի տակ գտնվող արվեստագետներին աջակցող կազմակերպություններUnterstützung für gefährdete Künstler*innen in Osteuropa @ Գյոթե ինստիտուտ

Ինչպե՞ս կարելի է ստեղծել ապահով տարածքներ արվեստագետների և մշակույթի ոլորտի ներկայացուցիչների համար տեղահանության, գրաքննության և քաղաքական ճնշման պայմաններում։
Գյոթե ինստիտուտ Աթենքի պատվերով իրականացված նոր ուսումնասիրությունը ներկայացնում է Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայում խոցելի և տեղահանված արվեստագետներին աջակցող նախաձեռնությունների առաջին համապարփակ ակնարկը։

Վեց երկրներում իրականացված խորքային ուսումնասիրության հիման վրա փորձագետներ Իրինի Վուզելակուի և Սվետլանա Մինչևայի հետազոտությունը լույս է սփռում մշակութային համերաշխության հաճախ անտեսանելի, սակայն կենսական նշանակություն ունեցող էկոհամակարգի մարտահրավերների, կարիքների և ներուժի վրա։

Ուսումնասիրության կարևոր բաղադրիչներից է «Տեղահանված արվեստագետներին աջակցող կազմակերպություններ» թվային քարտեզը։ Այն ներկայացնում է այն կազմակերպությունները, կացության ծրագրերը և ցանցերը, որոնք նպաստում են արվեստագետների պաշտպանությանը, փորձի փոխանակմանը և ստեղծագործական գործունեության շարունակականությանը՝ միաժամանակ ամրապնդելով նրանց միջև կապերը, տեսանելիությունը և դիմակայունությունը։ Քարտեզը նաև հնարավորություն է տալիս ավելացնելու նոր կառույցներ և վայրեր։

Ծանոթացեք ամփոփ զեկույցին և ուսումնասիրեք քարտեզը՝ որպես դինամիկ գործիք, որը նպաստում է կողմնորոշմանը, ստեղծում է նոր կապեր և բացում նոր հեռանկարներ խոցելի իրավիճակներում գտնվող արվեստագետներին աջակցելու համար։