Logo Goethe-Institut

Հայաստան

Անցյալ ապագայի շունչը

Ցուցահանդեսի պաստառը @ Նվարդ Երկանյան @ Մարգրետ Հոպպե

«Անցյալ ապագայի շունչը» ցուցահանդեսը հրավիրում է նորովի դիտարկել մոդեռնիզմը․ գերմանացի և հայ արվեստագետներին միավորում են հիշողությունները, ճարտարապետությունն ու նրանց տեսլականները՝ մտնելով անցյալի և ապագայի շուրջ բազմաշերտ երկխոսության մեջ։

Անցյալ ապագայի շունչը

«Անցյալ ապագայի շունչը» Գյոթե ինստիտուտի ցուցահանդեսային նախագիծ է, որը երկու տարբեր արվեստագիտական դիտանկյուններ է բերում մոդեռնիզմի շուրջ երկխոսության։
Ցուցահանդեսը, որը համադրել է Ռուբեն Արևշատյանը և սկզբում մշակվել է Երևանի Ժամանակակից արվեստի ինստիտուտի (ICA) համար, միավորում է գերմանացի լուսանկարիչ Մարգրետ Հոպպեի և հայ արվեստագետ Նվարդ Երկանյանի աշխատանքները։ Նրանք անդրադառնում են մոդեռնիզմի թեմային տարբեր պատմական փորձառությունների, մշակութային համատեքստերի և անձնական հիշողությունների միջոցով։ Երկու արվեստագետներն էլ ուսումնասիրում են մոդեռնիստական ճարտարապետության թե՛ խորհրդանշական, թե՛ քիչ հայտնի կառույցները և դրանցից զարգացնում ինքնուրույն արվեստագիտական նոր վերաիմաստավորումներ։

«Անցյալ ապագայի շունչը» հանդիսանում է «Երկխոսություններ մոդեռնիզմի շուրջ» նախագծի մաս, որը համաֆինանսավորվում է Լայպցիգ քաղաքի և Techne Sphere Leipzig-ի կողմից՝ Բաուհաուս Դեսաու հիմնադրամի աջակցությամբ։ Ցուցահանդեսի լայպցիգյան տարբերակը Techne Sphere Leipzig-ում բացվել է 2026 թվականի հունվարի 10-ին՝ պաշտոնապես մեկնարկելով Լայպցիգի և Երևանի մշակութային տարին։
 

Հետևե՛ք մեզ