Logo Goethe-Institut

Հայաստան

Գիտելիք և կրթություն

Ցանկանո՞ւմ ես անվճար սովորել գերմաներեն և միաժամանակ պարապել հաջորդ վիկտորինայի համար: Ուրեմն մտիր այստեղ: Մենք պատրաստել ենք պարզ և բարդ հարցեր աշխարհի և Գերմանիայի մասին։ Օրինակ՝ ո՞ր աշխարհամասում է ավելի շատ պինգվին ապրում։ Ի՞նչ աշխատանք էր կատարում արձակուրդի ժամանակ գերմանացի գյուտարար Կառլ Բենցը։ Ցո՛ւյց տուր կարողություններդ և ստուգի՛ր գիտելիքներդ։

Lächelnde Frau bei der Forschung © Goethe-Institut, Getty Images

  • Փոդքասթ «կարճ ու կոնկրետ»

    Քաղաքականության, տնտեսության ու հասարակության մասին

    Այս փոդքասթը Գերմանիայի և աշխարհի քաղաքական, տնտեսական և սոցիալական թեմաների մասին է: Օրինակ՝ որքանո՞վ է եվրոպական Գերմանիան: Ինչպիսի՞ն է իրավիճակը Չինաստանի հետ առևտրային հարցերում։ Աուդիո տեքստերը գերմաներեն են՝ նախատեսված B2/C1 մակարդակների համար։

  • Տեսանյութեր՝ առօրյան Գերմանիայում

    Գերմանիայի լաբորատորիա

    Գարեջուր, երշիկ, ցուրտ։ Դե ի՞նչ, մտքիդ Գերմա՞նիան է: Այս տեսաշարում Նինան և Դավիթը անդրադառնում են առկա կարծրատիպերին։ Որո՞նք են ճիշտ, իսկ որո՞նք՝ ոչ: Գերմանիան միանշանակ զարմանալի է: Մտի՛ր այստեղ։ Տեսանյութերը լավ հասկանալի են առնվազն A2 մակարդակի գիտելիք ունեցողներին։

    Nina und David vom Deutschlandlabor Grafik: © Goethe-Institut | DW Grafik: © Goethe-Institut | DW

  • Փոդքասթ «Սուպերկանայք»

    Ֆեմինիզմի, մշակույթի և հասարակության մասին

    Այս փոդքասթում կանանց պատմություններ են ամբողջ աշխարհից։ Չնայած ամբողջ բազմազանությանը՝ նրանք ունեն մեկ ընդհանուր բան․ նրանք ընդօրինակելի են: Աշխարհով մեկ անցնող նրանց ճանապարհները հետաքրքիր են, սպորտային, խելացի կամ համարձակ: Աուդիո տեքստերը գերմաներեն են և հարմար են B2/C1 մակարդակների համար:

    Superfrauen Podcast Grafik: © Goethe-Institut Grafik: © Goethe-Institut

  • Videospiel

    Playing Kafka

    This video game immerses you in the mysterious world of Kafka's novels. Your interactions and decisions influence the course of the game and lead to surprising results. The game modules are based on Kafka's most popular novels. German language skills at C1/C2 level are required.
     

    screenshot from video game Playing Kafka © Goethe-Institut | Charles Games © Goethe-Institut | Charles Games

Սթրիմինգի առաջարկներ

Այստեղ մենք առաջարկում ենք գերմաներեն ենթագրերով գերմանական ֆիլմերի և սերիալների բազմաբովանդակ ընտրանի, որոնք հասանելի են հանրային-իրավական ալիքների մեդիաթեքներում և Գերմանիայի հեռարձակման տարբեր հարթակներում։

 Սթրիմինգի առաջարկների էջ © Goethe-Institut / Tobias Schrank © Goethe-Institut / Tobias Schrank