Կրթական պինգ պոնգ
Կրթություն և ուսում Գերմանիայում
գերմանացի ուսանողներից
Հաճախ տրվող հարցեր
Սկսիր գերմաներեն սովորել: Որպես կանոն Գերմանիայում հաջողությամբ ուսանելու համար պետք է ունենալ գերմաներենի C1 մակարդակի հմտություններ (ըստ Լեզուների իմացության գնահատման եվրոպական համընդհանուր չափորոշիչների): C1 մակարդակով կարող ես հետևել դասախոսություններին, կատարել նախագծային աշխատանքներ և հանձնել քննություններ։
Լեզվի վկայականների պահանջները տարբերվում են ըստ ուսումնական ծրագրի և համալսարանների ընդունելության պայմանների: Հետևաբար, խորհուրդ ենք տալիս հենց տվյալ համալսարանից տեղեկանալ անհրաժեշտ լեզվի վկայականի վերաբերյալ: Այստեղ կարող ես տեսնել, թե լեզվական մակարդակը հաստատելու ինչպիսի վկայականներ գոյություն ունեն Ուսումը սկսելու կամ քոլեջ ընդունվելու համար, սովորաբար պահանջվում են գերմաներենի B2 մակարդակի գիտելիքներ: Գյոթե ինստիտուտի «Ուսումնական կամուրջ» ծրագրին մասնակցելու համար, որը թույլ է տալիս անմիջապես դպրոցից հետո ընդունվել գերմանական համալսարան, նույնպես լեզվի B2 մակարդակ է հարկավոր: Դու կարող ես դիմել այս ծրագրին 11-րդ դասարանի սկզբում։

Դիմումների ընդունման ժամկետները տարբեր են և կախված են համապատասխան համալսարանից և ուսումնական ծրագրից։ Համալսարանի ընտրությունը պետք է սկսել ամենաուշը մեկ տարի առաջ՝ ծանոթանալով անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին և ընդունելության պահանջներին։
Գերմանական համալսարաններում ուսումը կարող է սկսվել կամ ձմեռային (հոկտեմբերի 15-ին) կամ ամառային կիսամյակում (մարտի 15-ին): Ձմեռային կիսամյակի դիմումի ժամկետը՝ 15․06․-ից մինչև 15․07․-ն է, իսկ ամառային կիսամյակի դիմումի ժամկետը՝ 15․07․-ից մինչև 15․02․-ը: Դու կարող ես գրանցվել համալսարանի պորտալում և ներբեռնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։
Սկսիր այստեղից՝
https://anabin.kmk.org/anabin.html
Տվյալների այս բազան գնահատում է քո երկրում ստացած որակավորումները (վկայականներ կամ դիպլոմներ) և դասակարգում դրանք գերմանական կրթական համակարգում: Այստեղ կարող ես պարզել՝ արդյոք իրավունք ունես անմիջապես գրանցվել առաջին ուսումնական տարվա համար, թե՝ պետք է անցնես ուսուցում քոլեջում կամ այլընտրանքային կերպով երկու կիսամյակ սովորես հայրենիքում՝ տվյալ մասնագիտությամբ։
Այստեղ կարող ես տեսնել, արդյոք քո ընտրած համալսարանն ունի սեփական նախապատրաստական քոլեջը, թե դու կարող ես ցանկացած քոլեջ դիմել՝
https://studienkollegs.de/
Բացի այդ, կարևոր է իմանալ, թե արդյոք դիմում ես քոլեջ համալսարանի միջոցով, թե՝ ուղիղ: Դիմումի ներկայացման ժամկետները կարող են դրանից կախված լինել։
Մեկ այլ կարևոր կետ հանդիսանում է այն, որ շատ համալսարաններ Գերմանիայում հաղորդակցվում են օտարերկրյա ուսանողների հետ uni assist հարթակի https://www.uni-assist.de/ միջոցով։
Այս կազմակերպությունը ստուգում և մշակում է օտարերկրյա ուսանողների փաստաթղթերը: Եթե փաստաթղթերը կարգին են, դրանք ուղարկվում են համալսարան գնահատման: Սա նշանակում է, որ դու պետք է ներկայացնես քո փաստաթղթերը uni-assist-ի միջոցով նախքան հուլիսի 15-ը կամ փետրվարի 15-ը։

Համալսարան ընտրելու չափանիշները շատ անհատական են, բայց նախ պետք է ստուգել, որ համալսարաններում կամ մասնագիտական բարձրագույն դպրոցներում կարող ես սովորել քո նախընտրած մասնագիտությունը: Hochschulkompass տվյալների բազան կարող է օգնել այս հարցում
Այստեղ կարող ես կազմել համալսարանների ցանկ՝ կոնտակտային տվյալներով և կայքէջերով, քո որոնման չափանիշներին համաձայն: Այս տեղեկությունների վրա հիմնվելով՝ կարող ես ընտրել համապատասխան համալսարանները: Խորհուրդ ենք տալիս միաժամանակ մի քանի համալսարան դիմել և որոշում ընդունել միայն հրավերներ ստանալուց հետո:
Այլ ուսանողների կարծիքները https://www.studycheck.de/ կայքում կարող են նույնպես օգտակար լինել որոշում կայացնելու համար։

Գերմանիայի գրեթե բոլոր համալսարաններում ուսանողներն ունեն հնարավորութուն առարկաների ընտրության հարցում։ Բազմաթիվ ոլորտներում ուսանողներն իրենք են կազմում իրենց անհատական ուսումնական պլանը՝ կախված այն բանից, թե որ դասընթացներում են հետաքրքրված կամ որ պրոֆեսորների ու դասախոսների մոտ են ցանկանում սովորել։ Ուսանողներից ավելի շատ ինքնավարություն, մոտիվացիա և պատասխանատվություն է ակնկալվում։ Օրինակ՝ չկա ուսումնական ծրագրի համակարգող, որը հիշեցնում է, թե ինչ քննություն կա մոտ ապագայում և որ պետք է ժամանակին գրանցվել։
Պետք է ամեն բան ինքնուրույն անել՝ ուսումնական պլան կազմել, ժամանակին գրանցվել հետաքրքիր սեմինարի կամ քննությանը, գտնել պրակտիկայի տեղ և այլն։
Գերմանիայի գրեթե բոլոր համալսարաններն իրենց ուսանողներին առաջարկում են տարբեր ծրագրեր, որոնք աջակցում են նրանց տարբեր ոլորտներում։ Այդ ծրագրերի թվում կան ինտեգրացիոն միջոցառումներ, ինչպես օրինակ՝ այցելություն մոտակա քաղաք և նմանատիպ այլ բաներ։

Գերմանիայում ուսումը որպես կանոն անվճար է, բացի որոշ միջազգային ուսումնական հաստատություններից, որոնց դասավանդման լեզուն անգլերեն է, կամ եթե ուսման ընթացքը գերազանցում է ուսումնական ծրագրում նախատեսվածից։ Որոշ դաշնային հողերում, օրինակ՝ Բադեն-Վյուրտեմբերգում ոչ ԵՄ երկրների օտարերկյա ուսանողները պետք է ուսման վարձ վճարեն։
Դու պետք է ուղիղ կապ հաստատես ընտրածդ համալսարանի հետ և տեղեկանաս՝ պետք է արդյոք ուսման վարձ վճարել այնտեղ։ Պետք է տարբերել ուսման վարձերն ու կիսամյակային վճարները (ուսանողական վճարներ)։ Կիսամյակային վճարները վճարվում են բոլոր ուսանողների կողմից՝ անկախ ծագման երկրից և ակադեմիական արդյունքներից։ Միջին գումարը կազմում է մոտ 400 եվրո մեկ կիսամյակում։ Վճարի մեջ ներառված են վարչական վճարներ և ուսանողների համար տարբեր սոցիալական ծառայություններ։

Ուսանողական վիզայի տրամադրման համար հաշվարկվում է տարեկան 11.208 եվրո կենցաղային ծախսերի համար: Ենթադրվում է, որ ուսանողը պետք է ամսական 934 եվրո ունենա, որպեսզի կարողանա բոլոր ծախսերը հոգալ: Ծախսերը կարող են տարբերվել՝ կախված քաղաքից, բնակարանային ծախսերից և ապրելակերպից:
Ընդհանուր ծախսերը կազմում են՝
Ընդհանուր ծախսերը կազմում են՝
- բնակություն՝ 253-720 եվրո,
- սննդամթերք՝ 171-245 եվրո,
- տեղաշարժ և երթևեկություն՝ 74-149 եվրո,
- հագուստ՝ 30-67 եվրո,
- հեռախոս և ինտերնետ՝ 29 եվրո։
- ուսումնական նյութեր՝ 20-90 եվրո,
- բժշկական ապահովագրություն՝ 96-115 եվրո,
- մշակույթ և սպորտ՝ 24-91 եվրո,
- կիսամյակային վճարներ՝ 400-500 եվրո:
Գերմանական որևէ համալսարանում սովորելուց առաջ ուսումը ֆինանսավորելու կրթաթոշակ ստանալու հնարավորություններն այնքան էլ շատ չեն:
DAAD-ն (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն) ամեն տարի մրցույթ է հայտարարում DSD դպրոցների (դպրոցներ, որոնք ունեն խորացված գերմաներենի դասեր և հնարավորություն՝ գերմաներենի դիպլոմ ստանալու) շրջանավարտների համար գերմանական համալսարանում սովորելու և կրթաթոշակի/ֆինանսավորման ստանալու համար։
DAAD-ի միջոցով կարելի է դիմել նաև Գերմանիայում մագիստրոսի կրթաթոշակի համար: Եթե մի քանի կիսամյակ սովորել ես, կարող ես դիմել հիմնադրամի կրթաթոշակի համար, որը աջակցում է շնորհալի ուսանողներին: Հիմնադրամների մասին տեղեկությունները, որոնք վերաբերում են քո ընտրած համալսարանին կամ բաժնին, սովորաբար կարելի է ստանալ ֆակուլտետի վարչությունից:

Գերմանիայում ուսանողներն ուսման ընթացքում կարող են աշխատել ոչ ավելի, քան շաբաթական 20 ժամ: Կիսամյակային արձակուրդի ժամանակ կարող են ավելի շատ աշխատել: Մինչև 520 եվրո ամսական եկամուտը ազատված է հարկերից և բժշկական ապահովագրության համար լրացուցիչ ծախսերից: Օտարերկրյա ուսանողները կարող են աշխատել 120 աշխատանքային օր մեկ դրույքով կամ 240 օր կես դրույքով։ Եթե ցանկանում ես ավելի շատ աշխատել, անհրաժեշտ կլինի զբաղվածության գործակալության և տվյալ քաղաքի ներգաղթյալների ծառայության թույլտվությունը:
Եթե հաճախում ես լեզվի դասընթացների կամ քոլեջ, կարող ես աշխատել միայն հատուկ թույլտվությամբ և միայն արձակուրդների ժամանակ:

Բնակարան գտնելու հարցը տարբեր երկրամասերում տարբեր է. առավել դժվար է Արևմտյան Գերմանիայի մեծ քաղաքներում և դասական համալսարանական քաղաքներում: Հետևաբար համալսարան ընտրելուն պես պետք է իսկույն սկսես բնակարան փնտրել:
Առաջին հերթին հենց տվյալ համալսարանին դիմիր: Ուսանողական միությունը կաջակցի քեզ անհրաժեշտ տեղեկություններով: Ամենամատչելի տարբերակը ուսանողական հանրակացարանում մեկ սենյակ վարձակալելն է: Հանրակացարանում սենյակի արժեքը կազմում է ամսական միջինում 280 եվրո: Առավելություններն այն են, որ հանրակացարանները գտնվում են կամպուսի տարածքում կամ համալսարանի անմիջական մոտակայքում, կահավորված են և ունեն ինտերնետ կապ: Կարևոր է, որ հանրակացարանները կապված չեն կոնկրետ մի համալսարանի հետ, և հաճախ տարբեր համալսարանների ուսանողներ կարող են ապրել նույն հանրակացարանում:
Ուսանողական հանրակացարանները կարող են կառավարվել պետական հիմնադրամների, եկեղեցիների կամ այլ կազմակերպությունների կողմից:
Հղումներ
Ընդհանուր բնակարանում սենյակ ստանալու համար պետք է առաջին հերթին հարցազրույց անցնել բնակարանի բնակիչների հետ, ովքեր կորոշեն՝ ընդունել քեզ, թե ոչ:
Առանձին բնակարան վարձակալելը բնակվելու ամենաթանկ տարբերակն է: Բնակարան փնտրելիս կարող ես վերոհիշյալ բոլոր տարբերակներից օգտվել:

Յուրաքանչյուրը կարող է Գերմանիայում մասնագիտական կրթություն ստանալ: Սակայն ոչ Եվրամիության քաղաքացիները պետք է լրացուցիչ պահանջներ կատարեն, ինչպիսիք են օրինակ՝ կրթական վկայականների թարգմանությունն ու վավերացումը, նվազագույն B1 լեզվի մակարդակն ու վիզայի տրամադրումը: Գոյություն ունեն պաշտոնական հաստատություններ, որոնց կարող եք դիմել այս պահանջները կատարելու համար:
Կրթական որակավորումը (ատեստատ, դիպլոմ) ճանաչելու համար պետք է դիմում ներկայացնեք այն դաշնային հողի համապատասխան մարմին, որտեղ նախատեսում եք սովորել: Համապատասխան պետական մարմինը կարող եք գտնել այստեղhttps://anabin.kmk.org/anabin.html.
https://www.ausbildung.de կայքում կարող ես ընկերություն գտնել, որը քեզ վերապատրաստման ծրագիր կառաջարկի: Եթե ընկերությունը համաձայնություն տա, ապա պետք է Աշխատանքային Դաշնային գործակալությունից համաձայնություն ստանաս:
Աշխատանքային Դաշնային գործակալությունը ստուգում է, արդյոք այդ տեղի համար կան աշխատողներ Գերմանիայից կամ ԵՄ այլ երկրներից: Դա կոչվում է առաջնայնության ստուգում։ Առաջնայնության ստուգումն անհրաժեշտ է միայն որևէ ձեռնարկության մոտ վերապատրաստում անցնելու համար, կրթական հաստատության դեպքում այն անհրաժեշտ չէ:
Վիզա ստանալու համար պետք է նաև ապացուցել, որ Գերմանիայում գտնվելու ժամանակահատվածի համար ունեք բավարար ֆինանսական միջոցներ:
Քեզ ամսական անհրաժեշտ է առնվազն 836 եվրո (2022 թվականի դրությամբ):
Եթե դու ուսուցում ես անցնում գերմանական մի ընկերությունում, ապա որպես կանոն քեզ վարձատրում են դրա համար: Դրանից բացի դու ավտոմատ կերպով ստանում ես նաև առողջապահական ապահովագրություն, որն անհրաժեշտ է վիզայի համար: Բացի այդ, առանձին դաշնային հողերում կան հատուկ ծրագրեր աշխատուժի հավաքագրման համար, որոնք տեղակայված են արդյունաբերության և առևտրի պալատներում՝ Արհեստների պալատում (HWK) և Արդյունաբերության և առևտրի պալատում (IHK): Ղազախստանում, օրինակ, կա CRAFT նախագիծը՝ Թյուրինգիայի արհեստների վերապատրաստվողների և հմուտ աշխատողների համար

Օգտակար հղումներ թեմայի վերաբերյալ.
Նախագիծը ֆինանսավորվել է ԳԴՀ Արտաքին գործերի նախարարության կողմից։