Logo Goethe-Institut

Հայաստան

Գերմաներենի միջազգային օլիմպիադա

(IDO) ֆենոմեն է։ Հայտնի լինելով որպես գերմաներեն լեզվի  միջազգային մեծ փառատոն՝ այն նշում է իր 10-ամյակը 2026 թվականին։

Գերմաներենի միջազգային օլիմպիադայի (IDO)  եզրափակիչը կկայանա 13․07․2026-22․02․2026 -ին «Համատեղ աճ» (Zusammenwachsen) կարգախոսի ներքո Մանհայմում։

IDO լոգո։ Կենտրոնում մոխրագույն, ոճավորված հնգանկյուն է՝ «IDO» բառով։ Հնգանկյան շուրջը տեղակայված են հինգ գունավոր, ոճավորված մարդկային կերպարներ՝ մանուշակագույն, բաց կապույտ, նարնջագույն, մուգ կապույտ և կանաչ, որոնք բռնել են ձեռքերն ու կազմել շրջան։

Ի՞նչ է Միջազգային գերմանական օլիմիադան

Միջազգային գերմանական օլիմիադան աշխարհի ամեամեծ մրցույթն է գերմաներեն սովորողների համար։ 14-17 տարեկան երիտասարդները ցույց են տալիս իրենց լեզվի գիտելիքները և կարող են ստանալ լավագույն գերմաներեն սովորողի կոչումը։

Միջազգային գերմանական օլիմիադան երիտասարդներին տրամադրում է ոչ միայն մրցույթին մասնկցելու հնարավորություն, այլ նաև հնարավորություն ՝ ծանոթանալու Գերմանիայի մշակույթին և կրթական կյանքին, հաստատելու միջազգային բարեկամություններ և կապեր երկրի սահմաններից դուրս։ Դրան զուգահեռ՝ ուղեկցող ուսուցիչների համար  կազմակերպվում են:

վերապատրաստման դասընթացներ ՝ գերմաներենը որպես օտար լեզու (DaF) դասավանդման ժամանակակից մանկավարժակն զարգացումների ու միտումների վերաբերյալ։ Մասնակցելու իրավունք ունեն 14-17 տարեկան այն աշակերտները, որոնք որակավորվել են ազգային մրցույթներոմ։ Բացառվում են այն աշակերտները, որոնց մայրենի լեզուն գերմաներենն է կամ ովքեր երկար ժամանակ ապրել են գերմանախոս երկրներում։

IDO-ն կազմակերպվում է Գյոթե ինստիտուտի և գերմաներենի ուսուցիչների միջազգային ասոցիացիայի կողմից։ Մասնակցությունը ֆինանսավորվում է Գյոթե ինստիտուտի կրթաթոշակային ծրագրի միջոցով։ Վայրը փոխվում է  երկու տարին մեկ և միշտ հանդիսանում է Գերմանիայի Գյոթե ինստիտուտի կենտրոններից մեկը։

Հոլովակի կարևոր դրվագները

(հասանելի միայն գերմաներեն)

Գերմաներենի ազգային օլիմպիադա

Գործընկերներ և հովանավորներ

Հետևե՛ք մեզ