Logo Goethe-Institut

Հայաստան

Կրթաթոշակներ
գերմաներենի ուսուցիչների համար

Գյոթե ինստիտուտը բազմաթիվ կրթաթոշակներ է տրամադրում գերմաներենի ուսուցիչներին մեկ կամ մի քանի շաբաթ տևողությամբ սեմինարների մասնակցության համար։

Stipendien zur Fortbildung in Deutschland © Goethe-Institut, Getty Images

Վերապատրաստումների մասին

Դասընթացները անցկացվում են Բեռլինի, Բրեմենի, Դրեզդենի, Մյունխենի և Շվեբիշ-Հալի Գյոթե ինստիտուտներում։ Առաջարկվում են ինչպես առկա (ներկայությամբ), այնպես էլ համակցված ուսուցման  ձևաչափեր՝ տարբեր թեմաներով, այդ թվում՝

  • Գերմաներեն լեզվի և Գերմանիայի մասին երկրագիտական գիտելիքների խորացում
  • Գերմաներենի դասավանդման մեթոդիկա, դիդակտիկա և դասերի պլանավորում
  • Թվային մեդիայի և տեխնոլոգիաների կիրառումը կրթական գործընթացում
  • Վաղ տարիքից օտար լեզուների ուսուցման համար անհրաժեշտ մասնագիտական որակավորում և պատրաստվածություն։

Վերապատրաստումներ

Եթե դասավանդում եք գերմաներեն Հայաստանի դպրոցում, մասնագիտական ուսումնական հաստատությունում կամ բուhում, հետաքրքրված եք Գերմանիայում Գյոթե ինստիտուտի կողմից առաջարկվող վերապատրաստմամբ և պատրաստ եք սեմինարի ընթացքում ձեռք բերած փորձը փոխանցել ձեր տեղացի գործընկերներին, ուրեմն դիմե՛ք Գերմանիայում վերապատրաստման ծրագրին մասնակցելու համար։

Առցանց վերապատրաստում

Գյոթե ինստիտուտի առցանց վերապատրաստումներով հետաքրքրվելու դեպքում կարող եք սիրով կապվել մեզ հետ:

Կապ