Logo Goethe-Institut

Հայաստան

Տարրական

Դու պատրաստվո՞ւմ ես գերմաներենի դասընթաց սկսել կամ հետաքրքրվո՞ւմ ես դրանով: Ուրեմն այստեղ կգտնես համապատասխան վարժություններ՝ A1-ից A2 մակարդակներում: Օրինակ՝ կարող ես պարզ նախադասությունների միջոցով ներկայանալ, ռեստորանում ուտելիք պատվիրել կամ ինչ-որ մեկից ճանապարհը հարցնել։ Վարժությունները հեշտ են և անվճար։ Եվ դու ընթացքում նաև շատ բան կիմանաս Գերմանիայում ապրելու (և աշխատելու) մասին:

A Grafik elementare Sprachverwendung © Goethe-Institut

  • Տեղեկություններ և խորհուրդներ

    Mein Weg nach Deutschland (Իմ ճանապարհը դեպի Գերմանիա)

    Դու պլանավորո՞ւմ ես Գերմանիա մեկնել։ Ուրեմն մտիր այստեղ։
    Գերմաներեն (A1-ից B2 մակարդակ) կամ քո նախընտրած լեզվով դու կգտնես կարևոր տեղեկություններ Գերմանիայում ապրելու և աշխատելու մասին՝ տեքստերով, տեսանյութերով և քարտեզներով։

    Das Gesicht einer jungen dunkelhaarigen Frau ist vor dem Brandenburger Tor zu sehen im Sonnenlicht. © Alina Holtmann / Maridav © Alina Holtmann / Maridav

  • YouTube

    24h Deutsch

    Ողջո՜ւյն։ Ես Իդան եմ՝ գերմաներենի քո ուսուցչուհին YouTube-ում։ Ինձ հետ կսովորես քերականություն, նոր բառեր և կստանաս խորհուրդներ Գերմանիայում ապրելու համար: Պարզ և անվճար: Իմ տեսանյութերը քեզ հասկանալի կլինեն, եթե արդեն մի քիչ գերմաներեն գիտես: Դրանք նպատակահարմար են A2-ից B1 մակարդակների համար:

    Ida aus 24h Deutsch mit einem Mikrofon in der Hand Foto: © Goethe-Institut Foto: © Goethe-Institut

  • Սոցիալական ցանցեր

    Գերմաներեն սովորել TikTok-ում կամ Instagram-ում

    Բարի՜ գալուստ մեր համայնք։ Ալեքսը Բեռլինից և բազմաթիվ հյուրեր ամբողջ աշխարհից սպասում են քեզ մեր TikTok և ինստագրամյան ալիքներում։ Խոսքը գերմաներենի և Գերմանիայի ու այլ երկրների առօրյա կյանքի առանձնահատկությունների մասին է։ Դու կարող ես մտքեր փոխանակել մյուսների հետ։

    Learn German on TikTok and Instagram Foto: Goethe-Institut Foto: Goethe-Institut

  • Խաղ-հավելված

    Deutschland. Kennen. Lernen

    Բացահայտի՛ր Գերմանիան և սովորի՛ր գերմաներեն։ Փորձիր հետաքրքիր Augmented Reality (AR) Features-ը անվճար Deutschland. Kennen. Lernen հավելվածով և Գերմանիայի բազմերանգ պաստառով։ Տարբեր ինտերակտիվ խաղային վարժություններով կբարելավես քո գերմաներենը։
     

    Deutschland.Kennen.Lernen Grafik: © Goethe-Institut Grafik: © Goethe-Institut

  • 7 junge Menschen stehen nebeneinander und schauen gemeinsame auf Smartphones oder Tablets

  • Սոցիալական ցանցեր

    Գերմաներեն սովորել Facebook-ում

    Ուզո՞ւմ ես հանդիպել տարբեր երկրներից մարդկանց, որոնք հիմա նույնպես գերմաներեն են սովորում: Այցելիր այս ֆեյսբուքյան էջը: Այստեղ կարող ես մտքեր փոխանակել և անվճար գերմաներեն սովորել: Բացի դրանից, ստանում ես կարևոր տեղեկություններ մեր դասընթացների վերաբերյալ և խորհուրդներ Գերմանիայի առօրյայի մասին։

    Facebook Foto: © Goethe-Institut, Sonja Tobias Foto: © Goethe-Institut, Sonja Tobias

  • Ուսոցողական հավելված

    Deutschtrainer A1 (Մարզիր գերմաներենդ A1 մակարդակում)

    Ինչպե՞ս հաշվել գերմաներեն։ Ինչպե°ս է կոչվում այս ուտեստը։ Ինչպե՞ս ասել ժամերը գերմաներեն։ A1 մակարդակի համար նախատեսված այս հավելվածով կարող ես հեշտությամբ և անվճար սկսել գերմաներենի ուսուցումը։ Խոսքը «Խոսել», «Կարդալ», «Գրել» հմությունների և առաջին կարևոր բառերի մասին է։

    Deutschtrainer A1 Grafik: © Goethe-Institut Grafik: © Goethe-Institut

  • Խաղ-հավելված

    Die Stadt der Wörter (Բառերի քաղաք)

    Դու արդեն մի քիչ գերմաներեն գիտես և ուզում ես խաղալու միջոցով նոր բառե՞ր սովորել։ Այդ դեպքում ներբեռնիր այս անվճար խաղ-հավելվածը: Այն նախատեսված է A1/A2 մակարդակների համար: Խաղի ընթացքում կշփվես մյուս խաղացողների հետ և կսովորես շատ օգտակար բառեր:

     Screenshot aus der Anwendung Die Stadt der Wörter Grafik: © Goethe-Institut Grafik: © Goethe-Institut

  • Առցանց խաղ՝ «Բացահայտի՜ր քո սուպերուժը»

    Սուպերհերոսների կամպուս

    Այս առցանց խաղում կստանաս սուպերուժեր: Քո ավատարով խաղալով՝ հեշտությամբ կսովորես նոր բառեր և նախադասություններ քո մասնագիտության համար: Կհաջողվի՞ քեզ արդյոք վերջում քաղաքը պաշտպանել չար կարիճից։

    Screenshot aus dem Spiel Superhelden Campus Grafik: © Goethe-Institut Grafik: © Goethe-Institut

  • Տեսանյութեր՝ առօրյան Գերմանիայում

    Գերմանիայի լաբորատորիա

    Գարեջուր, երշիկ, ցուրտ։ Դե ի՞նչ, մտքիդ Գերմա՞նիան է: Այս տեսաշարում Նինան և Դավիթը անդրադառնում են առկա կարծրատիպերին։ Որո՞նք են ճիշտ, իսկ որո՞նք՝ ոչ: Գերմանիան միանշանակ զարմանալի է: Մտի՛ր այստեղ։ Տեսանյութերը լավ հասկանալի են առնվազն A2 մակարդակի գիտելիք ունեցողներին։

    Nina und David vom Deutschlandlabor Grafik: © Goethe-Institut | DW Grafik: © Goethe-Institut | DW

Հետևե՛ք մեզ