Ազատ
Դու արդեն առաջադիմե՞լ ես գերմաներենում և ցանկանում ես էլ ավելի լա՞վ խոսել: Ուրեմն այստեղ կգտնես համապատասխան վարժություններ՝ ավելի շատ սովորելու համար: B1-ից մինչև B2 մակարդակներում դու սովորում ես ինքնուրույն և սահուն հաղորդակցվել գերմաներենով և հասկանալ ավելի բարդ թեմաներ: Մենք քեզ համար պատրաստել ենք մի շարք առցանց վարժություններ։ Անվճար պարապիր խաղերի, տեսանյութերի, հավելվածների և վիկտորինաների միջոցով և հասցրու գերմաներենդ հաջորդ մակարդակին. նայի՜ր այստեղ: