Deutsch plus Beruf
Պատանիների համար նախատեսված դասընթաց
Լեզվի դասընթաց պատանիների համար․ կարիերայի կողմնորոշում և գործնական ուղղվածություն
Այս դասընթացի ընթացքում մենք կխորացնենք ձեր լեզվական գիտելիքները աշխատաշուկայի համար: Դուք կսովորեք, թե ինչպես ակտիվ լսել, կոնկրետ հարցեր տալ և արդյունավետ մշակել տեղեկությունը: Փորձեք այս հմտությունները կիրառել աշխատանքային այցելությունների ժամանակ և մնացեք կապի մեջ՝ ձեր մասնագիտական ապագայի ամուր մեկնարկի համար:

Բաց կանչ
Ծրագիր
1-2-րդ շաբաթ․ Գերմաներենի դասը «Գերմաներենը մասնագիտության մեջ» թեմայի շուրջ
- ընդհանուր լեզվի ուսուցում
- մասնագիտական թեմաներ
- հատուկ հաղորդակցական ռազմավարությունների ուսուցում (ակտիվ լսել, հարցեր տալ, տեղեկություններ դասակարգել և արդյունքներ ամփոփել, զրույց վարել)։
- Ի՞նչն է բնութագրում սովորական աշխատանքային օրը մասնագիտական ոլորտում
- Ծանոթություն ապրանքների, ծրագրերի հետ, մասնակցություն հանդիպումներին
Ժամկետ
- 11․08․-31․08․2024 Հայլբրոննում, Գերմանիա
Նախապայմաններ
- Դու ունես առնվազն B1 մակարդակի գիտելիքներ
- 16-ից 18 տարեկան ես
- Դեռ ավարտական դասարանում չես
- Հետաքրքրվում ես բնագիտական առարկաներով
Դիմումի փաստաթղթերը
- Ամբողջական կենսագրություն
- Լեզվի վկայական
- Գրիր կարճ տեքստ և պատմիր, թե ինչ գիտես Գերմանիայի երկակի/ երկաստիճան կրթական համակարգի մասին (250-300 բառ)
Կրթաթոշակ
- Դասընթացի, բնակության և սննդի, ճանապարհի՝ ներառյալ հանրային տրանսպորտի ծախսերը, ինչպես նաև ազատ ժամանցի ծրագրերի վճարներն ու գրպանի փողը հոգում են կազմակերպիչները:
Լրացուցիչ տեղեկություններ կարող ես գտնել հղումով՝
Հաջողությո՜ւն