Logo Goethe-Institut

Հայաստան

Բաց կանչ ԵՄ ծրագրերի համար

Գյոթե ինստիտուտ Հայաստանը փնտրում է մոտիվացված և նախաձեռնող մասնագետների՝ 2026 թվականի սեպտեմբերից մեկնարկող մի շարք ԵՄ ծրագրերում ներգրավվելու համար։ Այս հաստիքները բացառիկ հնարավորություն են տալիս մասնակցելու միջազգային համագործակցության, մշակութային փոխանակման, երիտասարդների ներգրավման, կայուն զարգացման նախաձեռնությունների և ծրագրերի կառավարման գործընթացներին՝ դինամիկ և միջազգային աշխատանքային միջավայրում։

Թափուր հաստիքներ՝

  • ԵՄ ծրագրի թիմի ղեկավար (50%, շաբաթական 20 ժամ)
  • Մշակույթի և կայուն զարգացման ծրագրի ղեկավար (50%, շաբաթական 20 ժամ)
  • Երիտասարդական ծրագրի ղեկավար (25%, շաբաթական 10 ժամ)
  • Ֆինանսական և վարչական ղեկավար (50%, շաբաթական 20 ժամ)

Եթե Ձեզ հետաքրքրում են մշակույթը, միջազգային համագործակցությունը, երիտասարդների զարգացումը, կայունությունը և ծրագրերի կառավարումը, ապա սիրով սպասում ենք Ձեր հայտադիմումին։
Դիմումները պետք է ներկայացվեն անգլերեն լեզվով մինչև օգոստոսի 23-ը ներառյալ՝ hasmik.muradyan@goethe.de և jan-tage.kuehling@goethe.de էլ․ հասցեներին։

Պաշտոնների և դիմելու ընթացակարգի վերաբերյալ հավելյալ տեղեկությունները կարող եք գտնել համապատասխան հայտարարություններում։