BiblioGreen – Կանաչ Գրադարան
Ռեզիդենտություն
Հայաստանում, Բոսնիա և Հերցեգովինայում, Վրաստանում, Հունաստանում, Լեհաստանում, Ռումինիայում, Սերբիայում, Սլովակիայում, Թուրքիայում, Ուկրաինայում գտնվող 10 Գյոթե ինստիտուտները հրավիրում են փորձագետներին և գրադարաններին մասնակցելու նախագծին, որը նվիրված է կայուն զարգացմանը և «կանաչ գրադարաններ» թեմային։
Ռեզիդենտության նպատակը՝ ինչի ենք ցանկանում միասին հասնել
Գրադարանը ստեղծում է տարածք ստեղծագործական գաղափարների համար, խթանում է կայուն զարգացման գործողությունները և գրադարանները դարձնում փոփոխության կենտրոններ։ Նպատակն է խթանել էկոլոգիական պատասխանատվությունը և գրադարանները վերածել կայուն զարգացման հմտությունների կենտրոնների։
Ապագան կերտելիս՝ գրադարանները որպես կայուն զարգացման գիտելիքի տարածքներ
Ռեզիդենտության նպատակը՝ ինչի ենք ցանկանում միասին հասնել
Գրադարանը ստեղծում է տարածք ստեղծագործական գաղափարների համար, խթանում է կայուն զարգացման գործողությունները և գրադարանները դարձնում փոփոխության կենտրոններ։ Նպատակն է խթանել էկոլոգիական պատասխանատվությունը և գրադարանները վերածել կայուն զարգացման հմտությունների կենտրոնների։
Ապագան կերտելիս՝ գրադարանները որպես կայուն զարգացման գիտելիքի տարածքներ
- Ձևավորել գրադարանները որպես կայուն զարգացման հմտությունների կենտրոններ․ վերամշակման, բնապահպանական կրթության և տնտեսության թեմաներով կրթական ձևաչափերի մշակում և իրականացում։
- Գրադարանները որպես ցանցային համագործակցության վայր․ գրադարանավարների, փորձագետների, լրագրողների և ակտիվիստների միջև փորձի փոխանակման խթանում։
- Գրադարանները որպես հասարակական փոփոխության խթանողներ. կայուն զարգացումը դարձնել գրադարանային աշխատանքի անբաժանելի մաս։
Նախագծի ժամանակացույցն ու հիմնական կետերը
2025 թվականի աշնանը նախագիծը կմեկնարկի բացման առցանց միջոցառմամբ և առաջին ցանցային գործունեությամբ։ Բացի դրանից կկազմակերպվեն մի քանի առցանց միջոցառումներ մասնագիտական փորձի փոխանակման համար, ինչպես նաև կարճատև ռեզիդենտություն 10 գրադարաններում։ Նախագիծը կամփոփվի Վարշավայում՝ մասնակից բոլոր փորձագետների համատեղ հանդիպմամբ։
Մասնակից գրադարաններ և նրանց Կանաչ նածագծերը
Սովորելուն զուգընթաց «ԱՄԻ» զարգացման կենտրոնում աշխատել է հայոց լեզվի ուսուցչուհի։ 2018-2020 թթ․ աշխատել է Ավ․Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի մանկական գրականության բաժնում։ 2020-2022 թթ․ եղել է Կենտրոնական գրադարանի արվեստի գրականության բաժնի վարիչ։ 2022-2023 թթ․ աշխատել է ՇՄՆ անտառային կոմիտեի նախագահի օգնական։ 2023-ից Կենտրոնական գրադարանի մանկական գրականության բաժնի վարիչ։ 2012-ից թղթակցում է Tvալիք թերթին։
Սիրում է գրել կարճ պատմվածքներ և հեքիաթներ, ունի երեք հեղինակային գիրք։ Երկու անգամ հաղթել է կարճ հեքիաթների մրցույթում՝զբաղեցնելով առաջին հորիզոնական։
Նա Սարաևոյի համալսարանի գրադարանի տնօրենն է և փիլիսոփայության ֆակուլտետի գրադարանի ղեկավարը։ Նա ակտիվորեն ներգրավված է բարձրագույն ուսումնական հաստատությունների գրադարաններում կայուն և նորարարական պրակտիկաների զարգացման գործում և շարունակում է զբաղվել «կանաչ գրադարանների» գաղափարներով։ Նա մասնակցել է Գյոթե ինստիտուտի «Common Waste – Common Libraries» նախագծին, որը վերաբերում էր գրադարանային աշխատանքի էկոլոգիական հեռանկարներին։
Նրա ներկայիս գործունեության մեջ ներառված են նաև բաց հասանելիությամբ հրատարակման մոդելների աջակցությունը՝ առանց տպագիր տարբերակների, ինչպես նաև թվային և բնապահպանական մոտեցումների խթանումը գրադարանագիտության ոլորտում։
Նա ղեկավարել գրադարանագիտության ծրագրեր Ակակի Ծերեթելի համալսարանում, նաև դասավանդել է Թբիլիսիի պետական համալսարանում (Իվանե Ջավախիշվիլի)։ Ներկայումս նա դոկտորական ուսումնասիրություններ է կատարում Ակակի Ծերեթելի համալսարանում՝ բանասիրության ոլորտում՝ կենտրոնանալով հին հունական և հռոմեական գրադարանների վրա։ Նա պարբերաբար մասնակցում է միջազգային վերապատրաստումների, գիտաժողովների և գիտական հրապարակումների։
Այդ ժամանակից ի վեր նա աշխատում է Սուդայի մանկա- պատանեկան գրադարանում՝ Խանիայի համայնքում, որտեղ հատկապես ներգրավված է շրջակա միջավայրի կայունության և էկոլոգիական գիտակցության բարձրացման ոլորտի նախագծերում՝ համագործակցելով Հունաստանի Ազգային գրադարանի հետ։ Նրա մասնագիտական ուղղվածությունն է երեխաների համար մանկավարժական ծրագրերի և ստեղծագործական գործունեության նախագծումը ու իրականացումը։ Նրա առանձնահատուկ կարողություններից են գեղարվեստական ձևավորումը, գրադարանի ֆոնդի զարգացումը, կատալոգիզացիան, հանրային կապերը, օգտվողների սպասարկումը, ինչպես նաև գրադարանի այցելուների համար դրական և ոգեշնչող փորձառությունների ստեղծումը։ 2024 թվականին նա հաջողությամբ մասնակցել է «Կրթական գործունեության ձևավորում մշակույթի ոլորտում» վկայագրված վերապատրաստման ծրագրին և հանձնել է գիտելիքների ու կարողությունների գնահատման քննությունները։
Գրադարանից դուրս նա սիրում է արշավներ Լեհաստանի լեռներում, ճանապարհորդություններ և մշակութային բացահայտումներ՝ հատկապես թատրոնում։ Այս ոգեշնչումները հաճախ արտացոլվում են նրա գրադարանային աշխատանքում և երեխաների հետ անցկացվող վարպետության դասերում։
Նրա աշխատարանները՝ ինչպես օրինակ «Furnica» աշխատարանը, միավորում են գրականությունը, պատմությունը և բնագիտությունը՝ խթանելով երիտասարդ սովորողներին մտածել համագործակցության, պատմելու արվեստի և բնական աշխարհի մասին։ Այս ձևաչափերը ստեղծում են հաղորդակցության և բնության հետ համատեղ լինելու տարածքներ, որտեղ հաճախ օգտագործվում են փոխաբերություններ և խաղային երկխոսություններ՝ հետաքրքրասիրությունը արթնացնելու նպատակով։
Անա-Մարիան ստեղծել է ամուր ցանցեր հաստատությունների, մանկավարժների և քաղաքացիական հասարակության միջև՝ նպատակ ունենալով գրադարաններն ու մշակութային տարածքները ներկայացնել որպես նորարարության, էկոլոգիական գիտակցության և հասարակական ներգրավվածության կենտրոններ։ Նա ազատ խոսում է անգլերեն և ունի մեծ փորձ մենթորության ոլորտում։ Իր ստեղծագործական ծրագրավորման և միջմշակութային կրթության փորձառությունը նա ներդնում է «Գրադարանային ռեզիդենտություն՝ կայուն զարգացման համար» նախագծում։
Նա համակարգել է «Ջուրը՝ որպես ինքնին հասկանալի» նախագիծը Europe Challenge 2024-ի շրջանակներում և համահիմնադիրն է եղել ECO-ZONE հարթակի՝ գրադարաններում էկոլոգիական կրթության համար։ Նրա աշխատանքը միջազգային ճանաչում է ստացել, այդ թվում՝ IFLA ENSULIB նախաձեռնության միջոցով։ Մարիյան ակտիվորեն հանդես է գալիս որպես բանախոս մասնագիտական միջոցառումներում և համագործակցում է եվրոպական մշակութային հաստատությունների հետ։ Նա Սերբիայի գրադարանային միության վարչության անդամ է և ներգրավված է գրադարանների գործունեության մեջ՝ որպես երկխոսության, կայունության զարգացման և նորարարության վայրեր։
Արվեստի և դիզայնի ոլորտում ստացած կրթության շնորհիվ՝ նա ոգևորված է միջդիսցիպլինար համագործակցությամբ և մտածված միջավայրերի ստեղծմամբ՝ ֆիզիկական, մտավոր և վիրտուալ, որոնք նպաստում են ուսուցմանը և բարեկեցությանը։
Նրա աշխատանքի առանձնահատուկ ուղղություններից է գրադարանների կայուն զարգացումը․ Ալի Ֆուաթ Քարթալը խթանում է նորարարական գաղափարներ, որոնք կենտրոնանում են էկոլոգիական, սոցիալական և տնտեսական կայունության վրա և ակտիվորեն աջակցում է գրադարաններին՝ որպես ապագայում գիտելիքի և հանդիպումների վայրեր։ Բացի այդ, նա աջակցում է բազմաթիվ նախաձեռնություններ՝ ուղղված Թուրքիայում գրադարանների ստեղծմանն ու զարգացմանը՝ զգալիորեն նպաստելով գրադարանային ոլորտի ամրապնդմանը։
Նա համակարգում է գրադարանի միջազգային գործունեությունը՝ «Window on America» տեղեկատվական և ռեսուրսային կենտրոնը (ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ), Գերմանական ընթերցասրահը (համագործակցությամբ Գյոթե ինստիտուտի հետ), ֆրանսիական գրականության ընթերցասրահը, ինչպես նաև համագործակցությունը հյուպատոսությունների և միջազգային կազմակերպությունների հետ։ Դյուբան ակտիվորեն ներկայացնում է ONNB-ը միջազգային համաժողովներում և առցանց հարթակներում, ինչպիսիք են Occupy Library Innovators Hub-ը կամ One World, One Library Network-ը։
Նա կազմակերպում է ընթերցման ակումբների աշխատանքը (օրինակ՝ գրականության քննարկման ակումբ, կինոակումբ, ռետորիկայի ակումբ), խորհրդատվություն է տրամադրում օգտվողներին ԱՄՆ-ում ուսման հնարավորությունների վերաբերյալ և իրականացնում է բիբլիոգրաֆիկ հետազոտություններ միջազգային տվյալների բազաներում։ Բացի այդ, նա թարգմանում և կազմում է գրադարանի գիտական նյութերը։
Մասնակից փորձագետներ
Նա ղեկավարել է շրջակա միջավայրի իրազեկման և համայնքի բարեկեցության վերաբերյալ բազմաթիվ դրամաշնորհային ծրագրեր: Ալեքսանյանը նաև համահիմնադրել է մի շարք կրթական և ոչ առևտրային նախաձեռնություններ, այդ թվում՝ «Տոտիկ» սոցիալ-մշակութային զարգացման ՀԿ-ն, և աշխատում է տարբեր տարիքի և կարիքներ ունեցող լսարանների հետ՝ դպրոցականներից մինչև մեծահասակներ:
Ներկայումս Երևանի պետական համալսարանի կրթության տեսության և պատմության ասպիրանտ Ալեքսանյանը ուսումնասիրում է ներառական, ստեղծագործական, մարտահրավերների վրա հիմնված ուսումնառության ձևաչափերի մշակման գործընթացները, որոնք համապատասխանում են շրջակա միջավայրի կայունության և սոցիալական զարգացման նպատակներին:
Նա եղել է Գյոթե ինստիտուտի Տեղեկատվություն և գրադարան խորհրդի նախագահը, ինչպես նաև անդամ տարբեր հանձնաժողովներում՝ Հանրային գրադարանների մշտական կոմիտեում և Մետրոպոլիտեն գրադարաններում՝ Միջազգային գրադարանային ասոցիացիայի (IFLA) շրջանակներում և աշխատել է որպես խորհրդատու «Բիլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամում՝ Համաշխարհային գրադարաններ ծրագրի շրջանակներում։ Շատ տարիներ է, ինչ դասավանդում է «Փոփոխությունների կառավարում» թեմայով Բեռլինի Ազատ համալսարանում։
Նա հանդես է գալիս որպես բանախոս գրադարանների զարգացման, ծառայությունների և տարածքների փոխակերպման, գրադարանային մարքեթինգի, կայունության զարգացման, նորարարությունների կառավարման և մարդկային ռեսուրսների զարգացման ոլորտներում՝ ամբողջ աշխարհում՝ արդեն ավելի քան 30 երկրում։
Համավարակի ընթացքում նա ընտրեց նոր մասնագիտական ուղի և սկսեց զբաղվել շրջակա միջավայրի հարցերով։ 2024 թվականին նա ավարտեց դասընթաց՝ նվիրված թափոնների կառավարմանը, կենսոլորտի քայքայմանը և էկոլոգիական կայունության զարգացմանը։ Նույն թվականին նա սկսեց իր էկո-բլոգը, իսկ 2025 թվականին վարեց «Ecofriendly Podcast»-ի 16 թողարկում YouTube-ում։
Նա հատկապես հետաքրքրված է աշակերտներին մարմնավորված և բազմաձև փոխազդեցությամբ հանրային տարածքների հետ՝ ուսումնասիրելով, թե ինչպես են այդ տարածքները իմաստավորվում ընկալման, փորձառության և ներկայացման միջոցով։ Նա սովորել է մանկավարժություն և ստացել է բակալավրի աստիճան արվեստի և կրթության բնակավաոում։ Նրա աշխատել է Ֆինլանդիայի և Դանիայի դպրոցներում։
2020 թվականից ի վեր նա աշխատում է որպես գլխավոր գործադիր տնօրեն «Մագանեա» բնապահպանական կազմակերպությունում, որտեղ մշակում և իրականացնում է կայուն զարգացման նախագծեր՝ դպրոցական համայնքների հետ։ Նպատակն է հանրային դպրոցները վերափոխել մասնակցային ձևավորմամբ կանաչ ենթակառուցվածքների միջոցով՝ դարձնելով դրանք կենսունակ ուսումնական վայրեր և էկոլոգիական ստեղծագործության կենտրոններ։
Նրա մոտեցումը համադրում է ստեղծագործականությունը, «հրահանգող մոտեցումը» (nudging) և մասնակցային մեթոդները՝ շրջանաձև տնտեսությունը համայնքների համար մատչելի և ոգեշնչող դարձնելու նպատակով։ Որպես Լեհաստանում շրջանաձև նորաձևության ճանաչված ներկայացուցիչ՝ նա կառուցում է դաշինքներ քաղաքացիական հասարակության և մշակութային դերակատարների միջև՝ մարդկանց հնարավորություն տալով նորաձևությունը օգտագործել որպես փոփոխության և կայունության շարժիչ։
Ներկայումս նա աշխատում է որպես քաղաքականության վերլուծաբան Եվրոպական հանձնաժողովում՝ Բրյուսելում, խորհրդատվություն է տրամադրում Լոնդոնի Միջդիսցիպլինար Դպրոցին (LIS)՝ MBA ուսումնական ծրագրերի մշակման հարցում և դասավանդում է Լոնդոնի համալսարանական քոլեջում (UCL), որտեղ մասնակցում է UCL ամառային դպրոցին։ Նա նաև հիմնադիրն ու տնօրենն է ICENS լաբորատորիայի (Միջդիսցիպլինար կլիմայական տնտեսագիտություն՝ բնության և հասարակության համար), որը ոչ առևտրային կազմակերպություն է՝ նպատակ ունենալով խթանել տնտեսական մտածողության բազմազանությունը կրթության, հետազոտության և գործնական ոլորտներում, ինչպես նաև ամրապնդել երկխոսությունը տնտեսագիտության և հումանիտար գիտությունների միջև՝ կայուն զարգացման ապագայի համար։
Սերբանը ծնվել է Ռումինիայում և ունի մագիստրոսի աստիճան Սասեքսի համալսարանից, ինչպես նաև դոկտորի կոչում Մանչեսթերի համալսարանից՝ երկուսն էլ Միացյալ Թագավորությունում։ Ազատ ժամանակ նա զբաղվում է քաղաքային լուսանկարչությամբ և սիրում է բացահայտել նոր վայրեր ու մշակույթներ։
Բացի այդ, նա համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար է «Fragment Inc.» ընկերությունում, որը ուսումնասիրում է նոր նյութեր և արտադրում է վերամշակված ապակուց պատրաստված վահանակներ։
Սոֆիան մասնակցում է Նիտրայում գտնվող KOZA համայնքային այգու ղեկավարմանը, որը տեղեկացնում է էկոլոգիական այգեգործության և բույսերի աճեցման գործընթացների մասին՝ միաժամանակ աջակցելով բազմամշակութային և տարիքային առումով բազմազան համայնքին։
Նա կանծում է, որ փոփոխությունները կարող են տեղի ունենալ զգացմունքների, համագործակցության և մարդկային հարաբերությունների միջոցով։
Նա իր թիմի հետ միասին ներմուծում է կոմպոստացման գործընթացը ուկրաինական համայնքներում և հանդիսանում է համահեղինակ և խմբագիր այն ձեռնարկների, որոնք վերաբերում են թափոնների կառավարման շրջանաձև մոտեցմանը։ Բացի այդ, նա իրականացրել է փորձնական նախագիծ՝ կապված ավերված շինության շրջանաձև ապամոնտաժման և վերակառուցման հետ՝ Ռուսկա Լոզովա գյուղում (Խարկովի մարզ)։
Նա մի քանի տարի համակարգել է «Let’s do it, Ukraine!» արշավը Խարկովի մարզում։ Տասնմեկ տարի եղել է հեղինակ և հաղորդավար «Fabrika idej» («Գաղափարների գործարան») հեռուստահաղորդման, որը ներկայացնում էր ուկրաինական նորարարական լուծումներ տարբեր ոլորտներում, հատկապես էկոլոգիայի և էներգախնայողության ոլորտներում։
Նա հաղթող է «Zemlia zhenkin 2019» («Կանանց երկիր 2019») մրցույթի, որը կազմակերպվել է Yves Rocher հիմնադրամի կողմից՝ իր էկոհաբի գաղափարով՝ որպես Zero-Waste տարածք։
Հայաստանյան համատեքստ՝ կայուն զարգացումը գրադարաններում
Ռեզիդենտության շրջանակում Մարիամ Ալեքսանյանը և Օֆելիա Դալաքյանը կուսումնասիրեն թուղթը և դրա դերը կայուն զարգացման գրադարաններում։ Նրանց ուշադրության կենտրոնում է թղթի՝ որպես ռեսուրսի գիտակցված օգտագործումը՝ վերամշակումից և ստեղծագործ վերաօգտագործումից մինչև կրթական գործունեություն։ Գրադարանի ներքին բակը կծառայի որպես ոգեշնչման աղբյուր այն միջոցառումների համար, որոնք նպաստում են բնապահպանական գիտակցության ձևավորմանը և համայնքի ակտիվ ներգրավմանը։
«Գործարան» նախագծի հետ գործակցության շրջանակում գրադարանը կներկայացնի բազմաբովանդակ ծրագիր՝ նվիրված կայունությանը։
«Գործարան» նախագծի հետ գործակցության շրջանակում գրադարանը կներկայացնի բազմաբովանդակ ծրագիր՝ նվիրված կայունությանը։
- Գրադարանավարների համար նախատեսված գործնական աշխատարանը կլուսաբանի թղթի օգտագործման ազդեցությունը կլիմայի վրա և կառաջարկի դրա նվազեցման կոնկրետ ուղիներ, օրինակ՝ վերամշակված թղթի և ստեղծարար վերաօգտագործման միջոցով։
- Միաժամանակ, մեծահասակ այցելուների համար կիրականացվի տեղեկատվական միջոցառումը՝ թղթի սպառման, կլիմայի փոփոխության և «կանաչ» գրադարանների դերի շուրջ՝ ուղեկցված սլայդ-շոուով, որը ներկայացնում է միջազգային լավագույն փորձառությունը։
- Երեխաների համար նախատեսված են «կանաչ» պատմություններ և բույսերի հետ կապված միջոցառումներ․ ամեն դասարան ստանում է մեկական բույս՝ միասին խնամելու համար, իսկ նորաստեղծ սերմերի և բույսերի գրադարանի միջոցով ընթերցանությունը խաղային ձևով կապվում է բնապահպանության հետ։
Կապ
Քրիստինե Գևորգյան, տեղեկատվություն և գրադարան
Kristine.Gevorgyan@goethe.de