Logo Goethe-Institut

Հայաստան

Կարիերա
Այստեղ կգտնեք թափուր տեղերի և բաց կանչերի հայտարարություններ

Բազմազանությունը, հետաքրքրասիրությունը և բաց լինելը մեզ բնորոշ արժեքներն են։ Գյոթե‑ինստիտուտ e. V.‑ն Գերմանիայի Դաշնային Հանրապետության աշխարհում գործող մշակութային ինստիտուտն է։ Մենք աջակցում ենք գերմաներեն լեզվի ուսուցմանը արտասահմանում և խթանում միջազգային մշակութային համագործակցությունը։ Մենք ներկայացնում ենք ժամանակակից Գերմանիայի համապարփակ  պատկերը և տեղեկացնում Գերմանիայի մշակութային, հասարակական և քաղաքական կյանքի մասին։

Բաց կանչ ԵՄ ծրագրերի համար

Գյոթե ինստիտուտը փնտրում է մոտիվացված և նախաձեռնող մասնագետների՝ 2026 թվականի սեպտեմբերից մեկնարկող մի շարք ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերում ներգրավվելու համար։ Այս պաշտոնները բացառիկ հնարավորություն են տալիս մասնակցելու միջազգային համագործակցության, մշակութային փոխանակման, երիտասարդների ներգրավման, կայուն զարգացման նախաձեռնությունների և ծրագրերի կառավարման գործընթացներին՝ դինամիկ և միջազգային աշխատանքային միջավայրում։

Գյոթե ինստիտուտ Հայաստան

Մոսկովյան 37, բն․ 14, 0002 Երևան

info.jerewan@goethe.de