Թվային գրադարան
Onleihe-ն Գյոթե ինստիտուտի անվճար թվային գրադարանն է։ Դուք կարող եք մոտավորապես 35․000 գերմանալեզու էլեկտրոնային գրքեր, աուդիոգրքեր, գերմաներենի ուսումնական նյութեր, ամսագրեր և թերթեր ներբեռնել և առցանց ֆիլմեր դիտել։
Մի քանի քայլ և կարող եք օգտվել առցանց գրադարանից
Onleihe՝ օգնություն և աջակցություն
Onleihe-ի օգնության բաժնում կարող եք գտնել քայլ առ քայլ հրահանգներ, խորհուրդներ և հնարքներ, ինչպես նաև հաճախ տրվող հարցեր։
Եթե դժվարություններ ունեք ակտիվացման կամ օգտագործման ընթացքում, անպայման կապ հաստատեք մեզ հետ։ Մենք ձեզ սիրով կօգնենք։ Մաղթում ենք ձեզ հաճելի ժամանց մեր թվային մեդիաառաջարկի ուսումնասիրության ընթացքում։