Մենք այժմ գտնվում ենք մեր գրադարանային աշխատանքի զարգացման փուլում։ Իսահակյանի քաղաքային գրադարանում գերմաներենի ուսումնական գրքերի, գեղարվեստական գրականության, ինչպես նաև մանկական և պատանեկան գրականության փոքր հավաքածուից բացի, այստեղ առաջարկում ենք նաև տարբեր առցանց ծառայություններ և թվային մեդիաներ։
Մենք առաջարկում ենք գերմանական ֆիլմերի և սերիալների բազմաբովանդակ ընտրանի, որոնք հասանելի են մեդիաթեքներում և հեռարձակման տարբեր հարթակներում։ Նշենք նաև, որ բոլոր ֆիլմերն ու նյութերը հասանելի են միայն գերմաներեն լեզվով։
Գրականասերների համար «Rosinenpicker» բլոգը ներկայացնում է վեպերի, մասնագիտական գրականության, պատկերապատումների, պատմվածքների, աուդիո գրքերի ու երաժշտական սկավառակների հատուկ ընտրանի։ Բլոգը հասանելի է միայն գերմաներեն լեզվով։
Երբ «հեշտ ընթերցվող տեքստերը» չափազանց հեշտ են․ գերմաներեն սովորողների համար B2 և C1 մակարդակներից սկսած մենք խորհուրդ ենք տալիս մեր «Onleihe»-ի էլեկտրոնային գրքերը։ Տվյալ էջը հասանելի է միայն գերմաներեն լեզվով։