Դասավանդել գերմաներեն
Գյոթե ինստիտուտը գերմաներենը՝ որպես օտար լեզու ուսուցանելու առաջատար հաստատությունն է ամբողջ աշխարհում։ Մենք առաջարկում ենք բարձրորակ վերապատրաստումներ գերմաներենի ուսուցիչների համար ինչպես առկա, այնպես էլ առցանց ձևաչափով: Մենք նաև տրամադրում ենք անվճար ուսումնական նյութեր և աշակերտների համար կազմակերպում միջոցառումներ, որոնք հետաքրքրաշարժ են դարձնում գերմաներենի ուսուցանումը։