Գերմաներենի քննություններ
Գյոթե ինստիտուտը մեծահասակների և պատանիների համար ամբողջ աշխարհում առաջարկում է գերմաներենի քննություններ՝ Լեզուների իմացության գնահատման եվրոպական համընդհանուր չափորոշիչների վեցաստիճան սանդղակի A1-ից C2 մակարդակներում: Գյոթե վկայագրերը ամբողջ աշխարհում միջազգայնորեն ճանաչված լեզվի վկայականներ են վիզայի ընթացակարգերի, մասնագիտության ճանաչման կամ համալսարան ընդունվելու համար:
Գերմաներենի քննություններ
Թափանցիկ, ստանդարտացված, միջազգայնորեն ճանաչված
Գյոթե ինստիտուտի գերմաներենի քննությունները համապատասխանում են Լեզուների իմացության գնահատման եվրոպական համընդհանուր չափորոշիչների վեցաստիճան սանդղակին՝ A1 մակարդակի սկսնակներից մինչև C2 ամենաբարձր լեզվամակարդակ։ Քննություններն իրականացվում և գնահատվում են միասնական չափանիշներով։
Քննություններով հետաքրքրվելու դեպքում, խնդրում ենք դիմել Երևանի լեզվի ուսուցման կենտրոնին։