Լեզվի մակարդակներ A1- C2
Այստեղ կգտնեք Լեզուների իմացության գնահատման եվրոպական համընդհանուր չափորոշիչների վեցաստիճան սանդղակով սահմանված A1-ից C2 մակարդակների ամփոփ պատկերը՝ հետևյալ դասակարգմամբ․
Լեզվի տարրական իմացություն
A1
- Կարողանում է հասկանալ և կիրառել առօրյա ծանոթ արտահայտություններ և հասարակ նախադասություններ, որոնք բավարարում են հաղորդակցության հստակ պահանջները:
- Կարող է ներկայանալ և ներկայացնել մյուսներին, հարցեր տալ և պատասխանել առօրյա թեմաների շուրջ, օրինակ՝ մարդկանց և վայրերի մասին, ձևակերպել ընդհանուր խնդրանքներ և հրահանգներ:
- Կարող է պարզ բառապաշարով հաղորդակցվել և հասկանալ առօրյա արտահայտություններ, եթե զրուցակիցը ուղղակիորեն դիմում է իրեն՝ խոսելով դանդաղ, պարզ և կրկնություններով:
A2
- Կարող է հաղորդակցվել առօրյա իրավիճակներում, որոնք պահանջում են տեղեկության պարզ և ուղիղ փոխանակում ծանոթ և ընդհանուր թեմաների/իրերի վերաբերյալ, օրինակ՝ մարդկանց, կյանքի կամ աշխատանքի պայմանների, առօրյա նկարագրությունների, նախապատվությունների կամ հակակրանքի և այլն:
- Կարող է պարզ բառերով նկարագրել անմիջական միջավայրը և իրերը, որոնք բավարարում են հաղորդակցության հստակ պահանջները:
- Կարող է հասկանալ բառեր և արտահայտություններ, երբ խոսքը վերաբերում է դրանց ուղիղ իմաստին (օրինակ՝ անձի և ընտանիքի վերաբերյալ տեղեկություններ, գնումներ, աշխատանք, շրջակա միջավայր):
Լեզվի ազատ իմացություն
B1
- Կարող է կողմնորոշվել բոլոր կարևոր առօրյա իրաճակներում, օրինակ՝ աշխատանքի, դպրոցի կամ ազատ ժամանակի համատեքստում։
- Կարող է փոխանակել, ստուգել և հաստատել տեղեկություններ, կողմնորոշվել պակաս առօրեական իրավիճակներում և բացատրել, թե ինչու է այս կամ այն բանը խնդրահարույց։
- Կարող է նկարագրել և ամփոփել տարբեր ծանոթ թեմաներ, օրինակ՝ պատմել սեփական փորձի մասին, նկարագրել զգացմունքներ, արձագանքներ կամ երազանքներ, հույսեր և նպատակներ։
- Կարող է պարզ արտահայտություններով կարծիք հայտնել առօրյա կյանքի թեմաների վերաբերյալ և զրույցի կամ քննարկումների ժամանակ կարճ հիմնավորումներ և բացատրություններ տալ:
B2
- Կարող է տալ հստակ և մանրամասն նկարագրություններ և պատկերացումներ իր հետաքրքրության դաշտում գտնվող թեմաների լայն շրջանակի վերաբերյալ, ձևակերպել մտքեր՝ ներառելով երկրորդան թեմաներ և համապատասխան օրինակներ:
- Կարող է որևէ հարցի վերաբերյալ արտահայտել կարծիք, ներկայացնել առավելություններն ու թերությունները՝ տրամաբանորեն հիմնավորելով փաստարկները:
- Կարող է հաղորդակցվել այնքան ազատ, որ հնարավոր լինի զրուցել և տևական շփում ապահովել գերմանախոս փորձառու զրուցակիցների հետ՝ առանց կողմերից որևէ մեկի համար մեծ լարվածություն ստեղծելու։
- Կարող է հասկանալ տարբեր կառուցվածքներով ավելի երկար տեքստեր, պայմանով որ բարդ հատվածները հնարավոր լինի մի քանի անգամ կարդալ:
Լեզվի լիարժեք իմացություն
C1
- Բավականաչափ տիրապետում է լեզվին՝ անձնական, հանրային, ակադեմիական և մասնագիտական կյանքում արդյունավետ և ճկուն հաղորդակցվելու համար։
- Կարող է հանպատրաստից ու ազատ արտահայտվել, առանց հաճախակի բառեր փնտրելու ակնհայտ անհրաժեշտության։
- Կարող է հստակ և մանրամասն նկարագրել ու ներկայացնել բարդ խնդիրները՝ ներառելով երկրորդական թեմաներ, մանրամասն նկարագրել որոշակի դրվագներ՝ համապատասխան կերպով օգտագործելով տեքստի կապակցման տարբեր միջոցներ։
- Կարող է հասկանալ երկար, բարդ տեքստեր՝ իրենց մանրամասնություններով հանդերձ, նույնիսկ եթե դրանք սեփական մասնագիտական ոլորտին չեն վերաբերում, պայմանով որ բարդ հատվածները հնարավոր լինի մի քանի անգամ կարդալ:
C2
- Կարող է հանպատրաստից շատ սահուն և ճշգրիտ արտահայտվել և բարդ հարցերում հստակ ներկայացնել իմաստային նրբերանգները։ Լավ տիրապետում է դարձվածքներին և խոսակցական արտահայտություններին և հասկանում է դրանց համապատասխան ենթատեքստը։
- Կարող է տվյալ մակարդակին համապատասխան ոճով կազմել հստակ, սահուն, բարդ տեքստեր, որոնց տրամաբանական կառուցվածքը ընթերցողի համար հեշտացնում է առանցքային հատվածների ընկալումը։
- Կարող է հեշտությամբ հասկանալ գրեթե այն ամենը, ինչ կարդում կամ լսում է:
- Կարող է հասկանալ բազմաոլորտ երկար և բարդ տեքստեր՝ ըմբռնելով ոճերի նրբերանգային տարբերությունը և տողատակերի իմաստը։