Logo Goethe-Institut

Հայաստան

Աստղային ձայներ

«Աստղային ձայներ»-ը բազմամշակութային նախագիծ է, որը դիտարկում է տիեզերական հետազոտությունների, քաղաքականության և մոլորակային մտածողության փոխկապակցվածությունները։ Նրա ելակետը «Արագած» լքված տիեզերական կենտրոնն է՝ երբեմնի միջազգային հարթակ՝ արտաերկրյա կյանքի որոնման համար։
Նախագիծը միավորում է արվեստագետների և տեսաբանների, որոնք տիեզերքի հետ հարաբերությունը վերաիմաստավորում են ապագաղութատիրական և փորձարարական տեսանկյուններից։ Այն ներառում է կացության ծրագրեր, ցուցադրություններ, բազմաբնույթ կրթական ձևաչափեր և ամփոփիչ հրատարակություն։

Լքված պարաբոլային անտենա մառախլապատ, լեռնաշղթայով անապատային լանդշաֆտում։ @ Յան-Թագե Քյուհլինգ

Նախագծի մասին

«Արագած» տիեզերական կենտրոնը, որը գտնվում է Հայաստանի լեռներում, 1960–70‑ականներին հանդիսացել է խորհրդային տիեզերական հետազոտությունների կարևոր կենտրոններից մեկը։ Բացի ռազմական գործառույթներից, այն ծառայում էր տիեզերքի ուսումնասիրությանը և համարվում էր SETI հետազոտությունների առաջատարներից։ Ստացված գիտելիքները գտնվում էին «տիեզերական մրցավազքի» համատեքստում՝ ղեկավարվելով Մոսկվայից, մինչդեռ հայկական ծայրամասը գործածվում էր որպես կայսերական ուժի գործիք։

Այսօր կառույցները լքված են և քայքայված։ Դրանք վկայում են անցողիկության մասին, մինչդեռ աստղերին ուղղված հայացքը շարունակում է արտահայտել ժամանակից դուրս մարդկային ձգտումը։ Այս տեսանկյունը հատկապես արդիական է այսօր․ տիեզերքի ուսումնասիրությունը խորացնում է Երկիրը որպես խոցելի և սահմանափակ համակարգ ընկալելու մեր պատկերացումը, բացահայտում գլոբալ փոխկախվածությունները և նորովի առաջադրում պատասխանատվության, տեխնոլոգիայի և ապագայի հարցերը։ Միաժամանակ տիեզերական ծրագրերն ու տարածքի ընդարձակման տեսլականները կրկին ձեռք են բերում աշխարհաքաղաքական և տնտեսական նշանակություն։ Անթրոպոցենի պայմաններում Երկրի՝ որպես փոխկապակցված համակարգի ընկալումը դառնում է առանցքային, իսկ պատմությունը ցույց է տալիս, որ այդ հայացքը պետք է ազատվի ուժակենտրոն մոտեցումներից և ենթարկվի ապագաղութատիրական վերաիմաստավորման։

«Աստղային ձայներ» նախագծի շրջանակում միջազգային ձայնային արվեստագետները աշխատում են խորհրդային տիեզերական հետազոտությունների և մոլորակային մտածողության ժամանակակից տեսությունների փոխկապակցվածության շուրջ։ Հայաստանում կազմակերպվող կացության ծրագրի ընթացքում ձևավորվում են նոր արվեստագիտական դիրքորոշումներ՝ ուղեկցվելով տեսական ներդրումներով։

Նախագծի արդյունքները կներկայացվեն Հայաստանում, Բեռլինում և Նեբրայում ցուցադրությունների միջոցով՝ համալրված երկլեզու հրատարակությամբ և կրթական ձևաչափերով՝ համալսարանների հետ համագործակցությամբ, նպատակ ունենալով խթանել գիտելիքի փոխանցումը և ներգրավել նոր լսարաններ։

Մասնակցող արվեստագետներ

  • Գյոթե ինստիտուտի լոգո
  • Նոպա փառատոնի լոգոն
  • ՆՓԱԿ-ի լոգո
  • Հայաստանի պատմության թանգարանի լոգոն
  • Բյուրականի աստղադիտարանի լոգո
  • Նեբրայի երկնային սկավառակի լոգո
  • Արվեստի և մեդիայի կենտրոնի լոգոն
  • Աշխարհի մշակույթների տան լոգոն