Քննության նախապատրաստում
Goethe-Zertifikat A1
Այս էջում Դուք կգտնեք անվճար նյութեր A1 մակարդակի քննության բոլոր մասերի համար՝ «Լսել», «Կարդալ», «Գրել» և «Խոսել»։ Փորձնական թեստերը կազմված են իրական քննությունների նմանությամբ: Անցեք փորձնական քննությունը և պարզեք, թե որքան լավ եք պատրաստված։
Պարապել թղթայի՞ն, թե՞ թվային տարբերակով՝ որոշում եք Դուք։ Թղթային տարբերակներից բացի, այստեղ կգտնեք նաև քննության առցանց նախապատրաստման նյութեր (հավաստագրված է և հասանելի է հաշմանդամներին)։
A1 Գյոթե վկայական կարող են ստանալ թե՛ մեծահասակները, թե՛ պատանիները։ Յուրաքանչյուր քննության համար մենք առաջարկում ենք համապատասխան նախապատրաստում։
A1 մեծահասակների համար
Goethe-Zertifikat A1: Start Deutsch 1
Goethe-Zertifikat A1: Start Deutsch 1
Ցանկանու°մ եք անցնել փորձնական քննություն։ Բացեք «Քննության նախապատրաստում» PDF-ը և տպեք առաջադրանքներով նյութերը։ Ֆիքսեք ժամանակը՝ ըստ քննության պահանջի։ Գրեք քննությունը։ «Լսել» մասի համար օգտագործեք ձայնագրությունը։ Եթե հնարավոր է, «Խոսել» մասն անցկացրեք որևէ զրուցակցի հետ։ Համեմատեք Ձեր արդյունքները PDF-ի պատասխանների հետ։ Տեսանյութում կտեսնեք քննության «Խոսել» մասի օրինակը։
Այստեղ կգտնեք քննության նախապատրաստման նմուշներ։ Փորձնական քննության յուրաքանչյուր մաս կարող եք անցնել մյուսից անկախ։
Այս ցանկը ներառում է թեմատիկ ոլորտներ, գերմաներենի բառախմբեր և բառեր, որոնց Դուք պետք է տիրապետեք A1 մակարդակի Գյոթե վկայականի քննությունը հանձնելու համար։
Հաշմանդամներին հասանելի քննության նախապատրաստում (թվային)
Այստեղ Դուք կարող եք անմիջապես սկսել՝ անցնելով քննության առցանց նախապատրաստմանը։ Համակարգը ցույց կտա՝ պատասխանները սխալ են, թե՞ ճիշտ։
Որպես հատուկ կարիքներ ունեցող քննության մասնակից՝ Դուք կարող եք այս թեստով նախապատրաստվել քննությանը։ Անհատական մոտեցմամբ կորոշենք Ձեզ հետ, թե ինչպես կարող եք քննությունը հանձնել։
A1՝ երեխաների և պատանիների համար
Goethe-Zertifikat A1: Fit in Deutsch 1
Ցանկանու°մ եք անցնել փորձնական քննություն։ Բացեք «Քննության նախապատրաստում» PDF-ը և տպեք առաջադրանքներով նյութերը։ Ֆիքսեք ժամանակը՝ ըստ քննության պահանջի։ Գրեք քննությունը։ «Լսել» մասի համար օգտագործեք ձայնագրությունը։ Եթե հնարավոր է, «Խոսել» մասն անցկացրեք որևէ զրուցակցի հետ։ Համեմատեք Ձեր արդյունքները PDF-ի պատասխանների հետ։ Տեսանյութում կտեսնեք քննության՝ «Խոսել» մասի օրինակը։
Այստեղ կգտնեք քննության նախապատրաստման նմուշներ։ Փորձնական քննության յուրաքանչյուր մաս կարող եք անցնել մյուսից անկախ։
Goethe-Zertifikat A1 Fit | Goethe-Institut
Այս ցանկը ներառում է թեմատիկ ոլորտներ, գերմաներենի բառախմբեր և բառեր, որոնց Դուք պետք է տիրապետեք A1 մակարդակի Գյոթե վկայականի քննությունը հանձնելու համար։
Քննությունները Երևանում
Երևանի լեզվի ուսուցման կենտրոնը Գյոթե ինստիտուտիգործընկերն է և առաջարկում է Գյոթե ինստիտուտի ու TestDaF ինստիտուտի՝ համաշխարհային ճանաչում ունեցող քննություններ: Այստեղ կարող եք նաև մասնակցել A1-ից մինչև C1 մակարդակների լեզվի դասընթացներին:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Երևանի լեզվի ուսուցման կենտրոնին: