Քննության նախապատրաստում
Goethe-Zertifikat B1
Այս էջում Դուք կգտնեք անվճար նյութեր B1 մակարդակի քննության բոլոր մասերի համար՝ «Լսել», «Կարդալ», «Գրել» և «Խոսել»։ Թեստերը կազմված են իրական քննությունների նմանությամբ: Անցեք փորձնական քննությունը և պարզեք, թե որքան լավ եք պատրաստված։
Պարապել թղթայի՞ն, թե՞ թվային տարբերակով՝ որոշում եք Դուք։ Թղթային տարբերակներից բացի, այստեղ կգտնեք նաև քննության առցանց նախապատրաստման նյութեր (հավաստագրված է և հասանելի է հաշմանդամներին)։
B1 մակարդակի Գյոթե վկայական կարող են ստանալ թե՛ մեծահասակները, թե՛ պատանիները։ Յուրաքանչյուր քննության համար մենք առաջարկում ենք համապատասխան նախապատրաստում։