Logo Goethe-Institut

Հայաստան

Քննության նախապատրաստում
Goethe-Zertifikat C2

Այս էջում Դուք կգտնեք անվճար նյութեր C2 մակարդակի քննության բոլոր մասերի համար՝ «Լսել», «Կարդալ», «Գրել» և «Խոսել»։ Թեստերը կազմված են իրական քննությունների նմանությամբ: Անցեք փորձնական քննությունը և պարզեք, թե որքան լավ եք պատրաստված։

Պարապել թղթայի՞ն, թե՞ թվային տարբերակով՝ որոշում եք Դուք։ Թղթային տարբերակներից բացի, այստեղ կգտնեք նաև քննության առցանց նախապատրաստման նյութեր (հավաստագրված է և հասանելի է հաշմանդամներին)։

C2 մակարդակի քննության նախապատրաստում

Ցանկանու°մ եք անցնել փորձնական քննություն։ Բացեք «Քննության նախապատրաստում» PDF-ը և տպեք առաջադրանքներով նյութերը։ Ֆիքսեք ժամանակը՝ ըստ քննության պահանջի։ Գրեք քննությունը։ «Լսել» մասի համար օգտագործեք ձայնագրությունը։ Եթե հնարավոր է, «Խոսել» մասն անցկացրեք որևէ զրուցակցի հետ։ Համեմատեք Ձեր արդյունքները PDF-ի պատասխանների հետ։ Տեսանյութում կտեսնեք քննության «Խոսել» մասի օրինակը։

Այստեղ կգտնեք քննության նախապատրաստման նմուշներ։ Փորձնական քննության յուրաքանչյուր մաս կարող եք անցնել մյուսից անկախ։

Հաշմանդամներին հասանելի քննության նախապատրաստում (թվային)

Այստեղ Դուք կարող եք անմիջապես սկսել՝ անցնել առցանց քննությանը։ Համակարգը ցույց կտա, թե արդյոք պատասխանները սխալ են, թե՞ ճիշտ։

Որպես հատուկ կարիքներ ունեցող քննության մասնակից՝ Դուք այս թեստով կարող եք նախապատրաստվել քննությանը։ Անհատական մոտեցմամբ կորոշենք Ձեզ հետ, թե ինչպես կարող եք քննությունը հանձնել։

Քննությունները Երևանում

Երևանի լեզվի ուսուցման կենտրոնը Գյոթե ինստիտուտիգործընկերն է և առաջարկում է Գյոթե ինստիտուտի ու TestDaF ինստիտուտի՝ համաշխարհային ճանաչում ունեցող քննություններ: Այստեղ կարող եք նաև մասնակցել A1-ից մինչև C1 մակարդակների լեզվի դասընթացներին:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Երևանի լեզվի ուսուցման կենտրոնին:

Հետևե՛ք մեզ