Logo Goethe-Institut

Հայաստան

Կրթաթոշակներ
գերմաներենի ուսուցիչների համար

Գյոթե ինստիտուտը գերմաներենի ուսուցիչներին մեկ կամ մի քանի շաբաթ տևողությամբ սեմինարների մասնակցության համար բազմաթիվ կրթաթոշակներ է տրամադրում։

Stipendien zur Fortbildung in Deutschland © Goethe-Institut, Getty Images

Վերապատրաստումների ա

Դասընթացները անցկացվում են Բեռլինի, Բրեմենի, Դրեզդենի, Մյունխենի և Շվեբիշ-Հալի Գյոթե ինստիտուտներում։ Առաջարկվում են ինչպես առկա (ներկայությամբ), այնպես էլ համակցված ուսուցման  ձևաչափեր՝ տարբեր թեմաներով, այդ թվում՝

  • Գերմաներենի լեզվական գիտելիքների և Գերմանիայի մասին երկրագիտական գիտելիքների խորացում
  • Գերմաներենի դասավանդման մեթոդիկա, դիդակտիկա և դասերի պլանավորում
  • Թվային մեդիայի և տեխնոլոգիաների կիրառումը կրթական գործընթացում
  • Վաղ տարիքից օտար լեզուների ուսուցման համար անհրաժեշտ մասնագիտական որակավորում և պատրաստվածություն։

Վերապատրաստումներ

Եթե դասավանդում եք գերմաներեն Հասայտանի դպրոցում, մասնագիտական ուսումնական հաստատությունում կամ բուhում, հետաքրքրված եք Գերմանիայում Գյոթե ինստիտուտի կողմից առաջարկվող վերապատրաստմամբ և պատրաստ եք սեմինարի ընթացքում ձեռք բերած փորձը փոխանցել ձեր տեղացի գործընկերներին, ուրեմն դիմե՛ք Գերմանիայում վերապատրաստման ծրագրին մասնակցելու համար։

Առցանց վերապատրաստում

Գյոթե ինստիտուտի առցանց վերապատրաստումներով հետաքրքրվելու դեպքում կարող եք սիրով կապվել մեզ հետ:

Կապ