Logo Goethe-Institut

Հայաստան

Ծառայությունների մատուցման բաց կանչ

Գյոթե ինստիտուտը հայտարարում է բաց կանչ որակավորված տուրիստական գործակալության հետ շրջանակային համաձայնագիր կնքելու նպատակով։ Ծառայության առարկան է մասնագիտական աջակցություն ապահովել Գյոթե ինստիտուտի հյուրերի համար տոմսերի և դրանց հետ կապված տուրիստական ծառայությունների ամրագրման գործում՝ այդ թվում նաև դրսևորելով ճկունություն փոփոխությունների կամ չեղարկումների մշակման հարցում։

Պայմանագիրը կգործի երկու տարի՝ երկարացման հնարավորությամբ։ Ընտրությունը կայացվելու է գնի, ծառայության որակի և տեխնիկական կարողության հիման վրա։ Դիմորդների փորձը միջազգային մշակութային կազմակերպությունների և ՀԿ-ների հետ ցանկալի է։

Հետաքրքրված դիմորդներին խնդրում ենք իրենց առաջարկները մինչև 25.05.2026 թ․ ուղարկել հետևյալ հասցեով՝ hasmik.muradyan@goethe.de