Logo Goethe-Institut

Հայաստան

EUNIC Հայաստան

Վիզուալ Երևանի Կասկադի պատկերով @ Մարիամ Գուրզադյան

EUNIC Հայաստանը ամրապնդում է եվրոպական մշակութային փոխանակումը Հայաստանի և ԵՄ երկրների միջև։ Եվրոպական մշակութային այլ կազմակերպությունների և դեսպանատների հետ համատեղ կլաստերը նախաձեռնում է տարբեր ծրագրեր մշակութային ժառանգության, լեզուների, կրթության, կայուն զարգացման ու քաղաքային պլանավորման ոլորտներում և համախմբում եվրոպական գործընկերներին մեկ հարկի տակ։

Eunic Հայաստան

2024 թվականին EUNIC-ի հայաստանյան կլաստերը կրկին ակտիվացրեց իր աշխատանքը՝ ձևավորելով երկարաժամկետ համագործակցություններ մշակութային և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ։ Կլաստերը նախաձեռնում և համակարգում է ծրագրեր ու միջոցառումներ մշակութային ժառանգության և եվրոպական լեզուների ոլորտներում, ինչպես նաև՝ կրթության, հմտությունների զարգացման և էկոլոգիական կայունության ոլորտներում։

EUNIC Հայաստանը ձգտում է երկարաժամկետ կապեր հաստատել մշակութային կազմակերպությունների, կրթական դերակատարների և քաղաքացիական նախաձեռնությունների հետ։ Կլաստերի անդամներն են Գյոթե ինստիտուտը Հայաստանում, Բելգիայի, Չեխիայի, Հունաստանի, Լեհաստանի, Իսպանիայի, Շվեդիայի և Իտալիայի դեսպանությունները, Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտը, Հունգարական մշակութային կենտրոնը, ինչպես նաև Դանտե Ալիգիերի ասոցիացիան։

Համատեղ մենք մշակում ենք ծրագրեր, որոնք խթանում են մշակութային փոխանակումը, բազմալեզվությունը և համագործակցության նոր ձևերը։ Թեմաները, ինչպիսիք են՝ քաղաքային զարգացումը, գրադարանները և էկոլոգիական կայունությունը, դառնում են ավելի ու ավելի կարևոր։

Վերջին տարիների կենտրոնական նախագծերից էին, օրինակ, Եվրոպական կինոփառատոնի համատեղ կազմակերպումը և Եվրոպական լեզուների օրվա միջոցառումները։ Մեկ այլ կարևոր նախաձեռնություն էր EUNIC Cluster Fund-ի կողմից ֆինանսավորված «Կանաչ Հայաստան» հետազոտական նախագիծը, որը նպաստում է մշակութային ոլորտում կայունունության ամրապնդմանը։ Միաժամանակ կլաստերը հանդիսանում է ԵՄ պատվիրակության «Team Europe Culture Approach»-ի մաս, որը միավորում է եվրոպական դերակատարներին և համատեղ նախաձեռնությունները։
 

Հետևե՛ք մեզ