Եվրոպական համագործակցություն
Հայաստանում Գյոթե ինստիտուտի կարևոր խնդիրներից մեկը եվրոպական համագործակցության խթանումն է։ Մենք սերտորեն համագործակցում ենք Հայաստանում գործող Եվրոպական մշակութային հաստատությունների, ինչպես նաև EUNIC հայաստանյան կլաստերի շրջանակում եվրոպական դեսպանատների հետ, իրականացնում ենք գերմանա-ֆրանսիական համատեղ նախագծեր և տարածաշրջանային ԵՄ ծրագրեր։