Դիմումների ընդունման ժամկետները տարբեր են և կախված են համապատասխան համալսարանից և ուսումնական ծրագրից։ Համալսարանի ընտրությունը պետք է սկսել ամենաուշը մեկ տարի առաջ՝ ծանոթանալով անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին և ընդունելության պահանջներին։
Գերմանական համալսարաններում ուսումը կարող է սկսվել կամ ձմեռային (հոկտեմբերի 15-ին) կամ ամառային կիսամյակում (մարտի 15-ին): Ձմեռային կիսամյակի դիմումի ժամկետը՝ 15․06․-ից մինչև 15․07․-ն է, իսկ ամառային կիսամյակի դիմումի ժամկետը՝ 15․07․-ից մինչև 15․02․-ը: Դու կարող ես գրանցվել համալսարանի պորտալում և ներբեռնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։
Սկսիր այստեղից՝
https://anabin.kmk.org/anabin.html
Տվյալների այս բազան գնահատում է քո երկրում ստացած որակավորումները (վկայականներ կամ դիպլոմներ) և դասակարգում դրանք գերմանական կրթական համակարգում: Այստեղ կարող ես պարզել՝ արդյոք իրավունք ունես անմիջապես գրանցվել առաջին ուսումնական տարվա համար, թե՝ պետք է անցնես ուսուցում քոլեջում կամ այլընտրանքային կերպով երկու կիսամյակ սովորես հայրենիքում՝ տվյալ մասնագիտությամբ։
Այստեղ կարող ես տեսնել, արդյոք քո ընտրած համալսարանն ունի սեփական նախապատրաստական քոլեջը, թե դու կարող ես ցանկացած քոլեջ դիմել՝
https://studienkollegs.de/
Բացի այդ, կարևոր է իմանալ, թե արդյոք դիմում ես քոլեջ համալսարանի միջոցով, թե՝ ուղիղ: Դիմումի ներկայացման ժամկետները կարող են դրանից կախված լինել։
Մեկ այլ կարևոր կետ հանդիսանում է այն, որ շատ համալսարաններ Գերմանիայում հաղորդակցվում են օտարերկրյա ուսանողների հետ uni assist հարթակի
https://www.uni-assist.de/ միջոցով։
Այս կազմակերպությունը ստուգում և մշակում է օտարերկրյա ուսանողների փաստաթղթերը: Եթե փաստաթղթերը կարգին են, դրանք ուղարկվում են համալսարան գնահատման: Սա նշանակում է, որ դու պետք է ներկայացնես քո փաստաթղթերը uni-assist-ի միջոցով նախքան հուլիսի 15-ը կամ փետրվարի 15-ը։