Շարունակական զարգացումը մշակույթում
Շարունակական զարգացումը հայկական մշակույթում
«Կանաչ Հայաստան» հետազոտական նախագիծը նվիրված է մշակույթի, արվեստի և էկոլոգիայի հատման կետին՝ հանդիսանալով հայ մշակութային ոլորտում կայունության թեմայով առաջին միջգիտակարգային ուսումնասիրությունը։ Այն նշանակալի քայլ է հասարակության մեջ խորը արմատներ ունեցող այս ոլորտում ռեսուրսների առավել գիտակից օգտագործման ուղղությամբ։
Ընդհանուր առմամբ ստացված 12 բարձրորակ հայտերից, Հայաստանից և արտերկրից, CSN-Lab-ի առաջարկը ընտրվեց երկաստիճան մրցութային գործընթացում՝ մասնագիտական ժյուրիի կողմից։ Ժյուրիի կազմում ընդգրկված էին Գյոթե ինստիտուտի, EUNIC Armenia-ի ներկայացուցիչներից, ինչպես նաև Socioscope ՀԿ-ի փորձագետները։
CSN-Lab-ը հատկապես առանձնացավ իր միջգիտակարգային մոտեցմամբ, որը ներառում է թե՛ անկախ արվեստի դաշտը, թե՛ խոշոր մշակութային հաստատությունները։ Ընտրության հիմնական չափանիշներն էին լաբորատորիայի բազմամյա, ոլորտներ հատող փորձառությունը մշակութային քաղաքականության, մշակութային իրավունքների, մշակութային ժառանգության և էկոլոգիայի ոլորտներում։
Ուսումնասիրության շրջանակում CSN-Lab-ը համապարփակորեն քարտեզագրել է Հայաստանի «կանաչ» մշակութային դաշտը և վերլուծել պետական ու ոչ պետական հաստատությունների կայուն զարգացման ռազմավարությունները։ Հարցազրույցների, հետազոտությունների և մշակութային կազմակերպությունների ու անկախ դերակատարների հետ փոխանակման միջոցով, հունիսից սկսած, հավաքագրվում է տվյալների ներկա վիճակը։ Նախագիծը ուսումնասիրում է գործող մոտեցումները, վերհանում բացթողումները և ուշադրություն հրավիրում մինչ այժմ անտեսված հարցերի վրա։
Արդյունքում ստեղծվել է ուսումնասիրություն, որը ոչ միայն տեսանելի է դարձնում հիմնական մարտահրավերները, այլև առաջարկում է կոնկրետ քայլեր Հայաստանի մշակութային ապագան ավելի կայուն դարձնելու համար։ Այն նպատակ ունի ընդլայնել հանրային քննարկումները, նոր ազդակներ հաղորդել և մշակութային դերակատարներին ոգեշնչել՝ իրենց աշխատանքում ակտիվորեն ներառելու էկոլոգիական պատասխանատվությունը։
Տարվա ընթացքում՝ ուսումնասիրության ամբողջական հրապարակման հետ մեկտեղ, նախատեսվում են նաև փորձագիտական այլ քննարկումներ և միջոցառումներ՝ նվիրված մշակութային ոլորտում կայունության թեմային։ Այսպիսով, «Կանաչ Հայաստան»-ը էականորեն նպաստում է հասարակության աճող գիտակցության ամրապնդմանը բնապահպանական հարցերի շուրջ՝ մշակութային համատեքստում։