Logo Goethe-Institut

Հայաստան

Deutsch plus Beruf
Պատանիների համար նախատեսված դասընթաց

Jugendkurs: Deutsch plus Beruf © Colourbox

Լեզվի դասընթաց պատանիների համար․ կարիերայի կողմնորոշում և գործնական ուղղվածություն

Այս դասընթացի ընթացքում մենք կխորացնենք ձեր լեզվական գիտելիքները աշխատաշուկայի համար: Դուք կսովորեք, թե ինչպես ակտիվ լսել, կոնկրետ հարցեր տալ և արդյունավետ մշակել տեղեկությունը: Փորձեք այս հմտությունները կիրառել աշխատանքային այցելությունների ժամանակ և մնացեք կապի մեջ՝ ձեր մասնագիտական ապագայի ամուր մեկնարկի համար:

Բաց կանչ

Ծրագիր
1-2-րդ շաբաթ․ Գերմաներենի դասը «Գերմաներենը մասնագիտության մեջ» թեմայի շուրջ
  • ընդհանուր լեզվի ուսուցում
  • մասնագիտական թեմաներ
  • հատուկ հաղորդակցական ռազմավարությունների ուսուցում (ակտիվ լսել, հարցեր տալ, տեղեկություններ դասակարգել և արդյունքներ ամփոփել, զրույց վարել)։
3-րդ շաբաթ. պրակտիկան՝ կազմակերպությունում
  • Ի՞նչն է բնութագրում սովորական աշխատանքային օրը մասնագիտական ոլորտում
  • Ծանոթություն ապրանքների, ծրագրերի հետ, մասնակցություն հանդիպումներին

Ժամկետ
  • 11․08․-31․08․2024 Հայլբրոննում, Գերմանիա

Նախապայմաններ
  • Դու ունես առնվազն B1 մակարդակի գիտելիքներ
  • 16-ից 18 տարեկան ես
  • Դեռ ավարտական դասարանում չես
  • Հետաքրքրվում ես բնագիտական առարկաներով

Դիմումի փաստաթղթերը
  • Ամբողջական կենսագրություն
  • Լեզվի վկայական
  • Գրիր կարճ տեքստ և պատմիր, թե ինչ գիտես Գերմանիայի երկակի/ երկաստիճան կրթական համակարգի մասին (250-300 բառ)

Կրթաթոշակ
  • Դասընթացի, բնակության և սննդի, ճանապարհի՝ ներառյալ հանրային տրանսպորտի ծախսերը, ինչպես նաև ազատ ժամանցի ծրագրերի վճարներն ու գրպանի փողը հոգում են կազմակերպիչները:

Լրացուցիչ տեղեկություններ կարող ես գտնել հղումով՝
Հաջողությո՜ւն

Հետևե՛ք մեզ